2025-26 ուստարվա համար միջին դպրոցում հայտարարվում է հիմնական ընդունելություն 5-րդ, 7-րդ և 9-րդ դասարաններում և լրացուցիչ ընդունելություն 5-րդ և 6-րդ դասարաններում։ Այս ընդունելությանը կարող են մասնակցել միայն այն աշակերտները, ովքեր 2024-2025 ուսումնական տարում ավարտել են 4-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ դասարանները:
2025-2026 ուսումնական տարվա միջին դպրոցի ընդունելությունը կկատարվի ըստ հետևյալ ժամանակացույցի․
Բաց դռների օրեր | Օգոստոսի 19 |
Հայտադիմումների ընդունում | Օգոստոսի 19-21 |
Հայոց լեզվի քննություն, 9-րդ դասարան | Օգոստոսի 21 |
Մաթեմատիկայի քննություն, 9-րդ դասարան | Օգոստոսի 22 |
Հայոց պատմության քննություն, 9-րդ դասարան | Օգոստոսի 25 |
Մայրենիի քննություն, 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարաններ | Օգոստոսի 25 |
Մաթեմատիկայի քննություն, 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարաններ | Օգոստոսի 26 |
Բնագիտական առարկաների քննություն (ֆիզիկա,
քիմիա, կենսաբանություն) 2-ը դիմորդի ընտրությամբ, 9-րդ դասարան |
Օգոստոսի 26 |
Անգլերենի ստուգաթեստ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ դասարաններ | Օգոստոսի 27 |
Անհատական հարցազրույցներ դիմորդի և ծնողների հետ | Օգոստոսի 28 |
Արդյունքների ամփոփում և հրապարակում | Օգոստոսի 28-29 |
Հիմնական ընդունելությամբ ընդունված մեկ աշակերտի տարեկան ուսման վճարը մեկ ուսումնական տարվա համար կազմում է 200․000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ, իսկ լրացուցիչ ընդունելությամբ ընդունված աշակերտի դեպքում՝ 1․400․000 /մեկ միլիոն, չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ: