Աստղիկ Ավետիսյան

Հայագիտական առարկաներ

Աստղիկ Ավետիսյանը գերազանցության դիպլոմով ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժինը: Վանաձորի թիվ19 դպրոցում աշխատել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Երկու տարի դասավանդել է նաև «Կյանքի հմտություններ» առարկան: Մանկավարժական աշխատանքին զուգընթաց զբաղվել է ռադիոլրագրությամբ: Բնապահպանական թեմաների լուսաբանման համար ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ստացել է մրցանակ: Մասնակցել է մարդու իրավունքներին առնչվող մի շարք դասընթացների: 2008 թ. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԿԳՆ-ի կողմից իրականացրած «Երեխաների իրավունքները` նորովի» ծրագրի շրջանակում արժանացել է «Երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող լավագույն դասաժամի կազմակերպման համար» մրցանակի: Մասնակցելով «Մայքրոսոֆթ» ընկերության և ՀՀ ԿԳՆ-ի կազմակերպած «Նորարար ուսուցիչներ 2009» մրցույթին` ստացել է մրցանակ և պատվոգիր: Ունի 2 տպագրված հոդված` «Կրթական քաղաքականություն հաշմանդամների համար» և «Հրանտ Մաթևոսյանի «Հացը» պատմվածքի ուսուցանումը 6-րդ դասարանում. ինտեգրված դասի օրինակ»:Մասնակցելով մի շարք սեմինարների ու վերապատրաստումների և ստանալով համապատասխան վկայականներ՝ դասավանդում է հայ և արտասահմանյան գրականություն IB միջազգային բակալավրիատի համակարգում: 2019թ․ից սկսած՝ որպես կրկնուսույց(tutor)՝ համագործակցում է Իսրայելի Givat Haviva միջազգային դպրոցի հետ և իրականացնում առցանց դասեր հայ ուսանողների համար։2021թ․-ի սեպտեմբերից համատեղությամբ աշխատում է UWC Dilijan միջազգային քոլեջում՝ որպես գրականության ուսուցչուհի։Աստղիկ Ավետիսյանը վարել է առցանց սեմինարներ ուսուցիչների համար՝ համագործակցելով EduArmenia կրթական կազմակերպության հետ։

Լրացրեք Ձեր Անունը
Fill out this field
Մուտքագրեք Ձեր էլ. հասցեն
Please enter a valid email address.
Մուտքագրեք Ձեր հաղորդագրությունը
Fill out this field