Գայանե Ստեփանյան

Դասվար

Գայանե Ստեփանյանն ավարտել է Դիլիջանի մանկավարժական քոլեջի «Դասավանդումը տարրական դասարաններում» բաժինը և ստացել է ուսուցչի որակավորում, այնուհետև շարունակել է կրթությունը Վանաձորի պետական համալսարանի «Տարրական կրթություն և մեթոդիկա» բաժնում և ստացել է դասվարի որակավորում։

1999 – 2001 թթ․ աշխատել է Դիլիջանի R/TV հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավարուհի։

2001-2017 թթ․ աշխատել է թիվ 9-ը, այնուհետև՝ թիվ 2 մանկապարտեզում։ Մասնակցել է մի շարք վերապատրաստումների «Քայլ առ քայլ» կրթական ծրագրի շրջանակներում կազմակերպված «Նախադպրոցական ոլորտի մասնագետների պատրաստման» դասընթացներին, ՀՀ կրթության գիտության նախարարության կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին։

2017թ․ -ից աշխատում է Դիլիջանի կենտրոնական դպրոցում՝ որպես դասվար։ Մասնակցել է մի շարք վերապատրաստումների, ինչպես նաև ԿԳՄՍ-ի կողմից կազմակերպված պարտադիր ատեստավորման դասընթացներին։

Լրացրեք Ձեր Անունը
Fill out this field
Մուտքագրեք Ձեր էլ. հասցեն
Please enter a valid email address.
Մուտքագրեք Ձեր հաղորդագրությունը
Fill out this field