Լևոն Մաթևոսյան
Լևոն Մկրտչի Մաթևոսյանը ծնվել է 1957 թ. Մայիսի 14-ին ք. Երևանում: Երևանի թիվ 92 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Պոլիտեխնիկական ինստիտուտ: 1976 թ.-ին զորակոչվել է սովետական բանակ:
1988 թ.-ին անդամագրվել է քաղաք Թալինում նոր ձևավորվող «Սասուն» հայրենակցական միություն: Մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանամերձ գյուղերի պաշտպանական մարտերին: 1989 թ.-ին անդամագրվել է Հատուկ նշանակման խումբ (հրամանատար` Վ.Վարդանով ): 1990 թ.-ին նշանակվել է Դիլիջանի ՝ «Վահրամ Պահլավունի» ջոկատի հրամանատար: 1992 թ.-ին Պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է Դիլիջանում տեղակայված զորամասի հետախուզության պետ: Նույն թվականի դեկտեմբերին նշանակվել է Ջիլ-Արտանիշ տարածքի ուղեկալի պետ: 1993 թ.-ից Պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է Արտանիշի զորամասի հրամանատար: 1996 թ.-ի հոկտեմբեր ամսից նշանակվել է Վանաձորում տեղակայված ուսումնական գումարտակի հրամանատար: 1999 թ.-ին նշանակվել է «Լեռնային Հայաստան» առողջարանի պետի տեղակալ: 2002 թ.-ին ծառայության է անցել Դիլիջանի հետախուզության գումարտակում, որպես գումարտակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների դաստիարակչական գծով տեղակալ:
2004 թ.-ին տեղափոխվել է Իջևանի գունդ, որպես պայմանագրային գումարտակի հրամանատար: 2009թ.-ին նշանակվել է Մեհրաբում տեղակայված զորամասի երկրորդ գումարտակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների դաստիարակչական գծով տեղակալ: Ունի փոխգնդապետի կոչում:
Պարգևատրվել է «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈԻԹՅՈԻՆ» պետական մեդալով, «ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ» գերատեսչական մեդալով, «ԱՐՑԱԽԻ ՔԱՋՈՐԴԻՆԵՀՋՖ» «ՎԱՀԱՆԻ ՈւՂԵԿԱԼԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ» մեդալներով, «ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ 20 ԱՄՅԱԿ», «5-ՐԴ ԲՐԻԳԱԴ 20 ՏԱՐԻ», «ԵՐԿՐԱՊԱՀ 25» հոբելյանական մեդալներով, «5-ՐԴ ԲՐԻԳԱԴ», «ԵՐԿՐԱՊԱՀ» հուշամեդալներով և «ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ» կրծքանշանով: Ամուսնացած է, ունի 5 երեխա:
1993 թ.-ից մինչ օրս հանդիսանում է Երկրապահ կամավորականների միության Դիլիջանի տարածքային բաժանմունքի նախագահ և Տավուշի մարզի պատանի երկրապահ ակումբի պատասխանատու: 2012 թ.-ից աշխատում է որպես ուսուցիչ: