Նունուֆար Սմբատյան

Դասվար

Նունուֆար Սմբատյանն գերազանցությամբ ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Կուլտուրայի» ֆակուլտետը 1991 թվականից աշխատել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ որպես տարրական դասարանների դասվար: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Մանկավարժական ուսումնարանում» դասավանդել է մանկական գրականություն: Եղել է «Դպրոց-սովորող-ընտանիք» դիպլոմային աշխատանքի ղեկավար: Մասնակցել է մի շարք վերապատրաստումների, ինչպիսիք են «Այռեքս» կազմակերպության կողմից կազմակերպված «Տարրական դպրոցներում հայերենի ծրագրի մշակում և ուսուցիչների վերապատրաստում», «Քննադատական մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով», «Քննադատական մտածողությունը որպես գրելու և կարդալու միջոց», «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում» վերապատրատումները: Ունի մի շարք մասնագիտական հոդվածներ:«Աբակուս» կենտրոնի հավաստագրված մարզիչ է։ Մասնակցել է «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի, Տավուշի մարզում անցկացված ԲՏՃՄ առարկաների վերապատրաստումներին, ստացել որակավորում։

Լրացրեք Ձեր Անունը
Fill out this field
Մուտքագրեք Ձեր էլ. հասցեն
Please enter a valid email address.
Մուտքագրեք Ձեր հաղորդագրությունը
Fill out this field