Ժաննա Մեջլումյան

Մաթեմատիկա և ՏՀՏ

Ժաննա Մեջլումյանը 2002 թվականին ավարտել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան մանկավարժական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկա և ինֆորմատիկա բաժինը և ստացել մաթեմատիկոսի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչի, մագիստրոսի որակավորում։ 2002 թ․ անմիջապես սկսել է իր մանկավարժական աշխատանքը Դիլիջանի թիվ 1 դպրոցում որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի և միաժամանակ Երևանի կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանում որպես բարձրագույն մաթեմատիկայի դասախոս։ 2006 թ․-ին աշխատել է Դիլիջանի պետական քոլեջում որպես օպերատոր և մաթեմատիկայի դասախոս, ապա անցել աշխատանքի Դիլիջանի թիվ 4 դպրոցում որպես մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի, միաժամանակ նաև օպերատոր։ 2017 թ․-ից մինչ օրս աշխատում է Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի։ Մասնակցել է մանկավարժական ոլորտին և ՏՀՏ-ների կիրառությանը վերաբերող մի շարք սեմինարների։ «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ-ի Դիլիջանի մասնաճյուղի փոխնախագահն է, 2 անգամ անցել է կանանց լիդերության դպրոց։ Դիլիջանի կենտրոնական դպրոցում աշխատում է 2019 թվականի սեպտեմբերից։

Լրացրեք Ձեր Անունը
Fill out this field
Մուտքագրեք Ձեր էլ. հասցեն
Please enter a valid email address.
Մուտքագրեք Ձեր հաղորդագրությունը
Fill out this field