Երկար ժամանակ Դիլիջանի կենտրոնական դպրոցի դահլիճը այսքան մարդաշատ և աշխույժ չէր եղել։ Առիթը բավականին արդիական և կարևոր էր։ Միջին դպրոցի աշակերտներին, ծնողներին և աշխատակազմին մեկտեղել էր «Անծայրածիր համացանցը, մենք և մեր երեխաները» թեմայով բանախոսություն-հանդիպումը, որը տևեց ավելի քան երկու ժամ։ Կիբեռանվտանգության փորձագետ, ծնողական համայնքի ներկայացուցիչ Կոմիտաս Ստեփանյանը կարողացավ ակնառու օրինակներով լուսաբանել համացանցի առավելությունները և վտանգները, անկաշկանդ երկխոսությունների միջոցով պատասխանեց տարբեր հարցերի, լսեց նաև ծնողներին մտահոգող խնիրները և տվեց մի շարք գործնական խորհուրդներ համացանցից գրագետ և ապահով օգտվելու համար։
Նման միջոցառումները ցանկալի են և շարունակական։