Դիլիջանի կենտրոնական դպրոցը հայտարարում է 2025-2026 ուստարվա ընդունելություն։
2025-2026 ուսումնական տարում դպրոցում կատարվում է հիմնական և լրացուցիչ ընդունելություն՝ թափուր տեղերի համալրման նպատակով։
Դիլիջանի կենտրոնական դպրոցը հայտարարում է 2025-2026 ուստարվա ընդունելություն։
2025-2026 ուսումնական տարում դպրոցում կատարվում է հիմնական և լրացուցիչ ընդունելություն՝ թափուր տեղերի համալրման նպատակով։
2025-26 ուստարում հիմնական ընդունելություն է կատարվում միայն 1-ին դասարանում։ 1-ին դասարանի ընդունելությանը կարող են մասնակցել միայն մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը 6 տարեկանը լրացած երեխաները, ովքեր չեն հաճախել այլ հանրակրթական դպրոց (անկախ սեփականության ձևից):
Հիմնական ընդունելությամբ ընդունված մեկ աշակերտի տարեկան ուսման վճարը 2025-2026 ուսումնական տարվա համար կազմում է 200․000 ՀՀ դրամ:
2025-26 ուստարում լրացուցիչ ընդունելություն է կատարվում միայն 1-ին դասարանում։ 1-ին դասարանի ընդունելությանը կարող են մասնակցել միայն մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը 6 տարեկանը լրացած երեխաները, ովքեր չեն հաճախել այլ հանրակրթական դպրոց (անկախ սեփականության ձևից):
Լրացուցիչ ընդունելությամբ ընդունված մեկ աշակերտի տարեկան ուսման վճարը մեկ ուսումնական տարվա համար կազմում է 1․400․000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Բաց դռների միջոցառում | մայիսի 7, 14 |
Դիմումների ներկայացում | մայիսի 15-23 |
Հանդիպում-դասեր դիմորդների հետ | մայիսի 30, 31, հունիս 1 |
Զրույցներ դիմորդների ծնողների հետ | հունիսի 1 |
Ընդունելության արդյունքների ամփոփում և հրապարակում | հունիսի 3 |
Ծնողների և դիմորդների համար դպրոցում կազմակերպվում է բաց դռների օր, որի ընթացքում դպրոցի թիմը ներկայացնում է դպրոցը և պատասխանում բոլոր հարցերին: Նույն օրը բոլոր հյուրերի համար կազմակերպվում է ծանոթական շրջայց դպրոցում: Բաց դռներին մասնակցությունը բոլոր դիմորդների ծնողների համար պարտադիր է։ Դիմումը ներկայացրած, սակայն բաց դռների միջոցառմանը չմասնակցած ծնողների երեխաները ընդունելությանը մասնակցելու հնարավորությունից զրկվում են։
Դիմորդների ծնողները լրացնում և ուղարկում են ընդունելության դիմումի ձևը: Էլեկտրոնային դիմումը անհրաժեշտ է ուղարկել admissions@dcs.am էլփոստի հասցեին մինչև 2025 թվականի մայիսի 22-ի ժամը 16։00-ն, իսկ դիմումի տպագիր տարբերակը պահանջվող փաստաթղթերի հետ դպրոց ներկայացնել մինչև մայիսի 23-ի ժամը 15։00-ն։
Աշակերտներն ընդունվում են 1-ին դասարան հանդիպում-դասերի և ծնողների հետ զրույցների արդյունքների հիման վրա՝ տվյալ ուսումնական տարվա ընդունող հանձնաժողովի կայացրած որոշմամբ: Ընդունող հանձնաժողովի որոշումը վերջնական է, չի մեկնաբանվում և չի բողոքարկվում: