Լիլիթ Մելիքյան

Լիլիթ Մելիքյան

Դասվարներ

Լիլիթ Մելիքյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի «Հայբուսակ» համալսարանը՝ ստանալով մանկավարժության բակալավրի աստիճան`«Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ, միաժամանակ ուսանել է հասարակակական մասնագիտությունների ֆակուլտետում և ստացել հոգեբանի որակավորում: Երկար տարիներ աշխատել է «Էլտառոզ» նախակրթարանում, «Ռոզելիտա» տարրական դպրոցում՝ որպես ուսուցչուհի, ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն: Գործունեությունը շարունակել է Լևոն Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցում, ապա՝ Երևանի «Այբ» դպրոցում՝ աշխատելով որպես դասվար: Ամերիկյան «Քայլ առ քայլ» ծրագրի շրջանակում 4 անգամ վերապատրաստվել է և ստացել մասնակցության վկայականներ։ 2017 թվականին վերապատրաստվել է և ստացել մտավոր թվաբանության մարզչի որակավորում: Համատեղում է աշխատանքը «Աբակուս» մտավոր թվաբանության կենտրոնում: Վերջերս մասնակցել է «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրին և ստացել վերապատրաստող ուսուցչի որակավորում: 2018 թվականի մայիսին մասնակցել է Մոսկվայում կայացած «Լավագույն մենթոր 2018» մանկավարժական միջազգային մրցույթին և հաղթող ճանաչվել: