Անահիտ Փիլոսյան

  1. Գլխավոր
  2. Անահիտ Փիլոսյան
Անահիտ Փիլոսյան

Օտար լեզուներ

Անահիտ Փիլոսյանը ավարտել է Երևանի Հայ-Ռուսակա Համալսարանի հումանիտար գիտությունների ինստիտուտի «Բանասիրություն» բաժինը: 2020 թվականին մասնակցել է Վիքիմեդիա Հայաստանի կողմից կազմակերպված «Աշնանային Վիքիդասընթացներին» հաջողությամբ ավարտել է և արժանացել հավաստագրի։ Մասնակցել է նաև բազում միջազգային կոնֆերանսների,սեմինարների, վեբինարների։ Վաստակել է բազմաթիվ սերտիֆիկատներ։ 2022 թվականին աշխատել է Դիլիջանի երկրագիտական թանգարան պատկերասրահում որպես էքսկուրսավար։ 2022 -2023թթ. աշխատել է Դիլիջանի պետական քոլեջում որպես ռուսաց լեզվի դասախոս։ 2023թ. աշխատում է Դիլիջանի կենտրոնական դպրոցում որպես Ռուսաց լեզվի ուսուցիչ։ Սույն թվականին համատեղությամբ աշխատում է նաև Emoji հոգեբանական զարգացման կենտրոնում։ 2021 թվականի ապրիլին մասնակցել է «Լեզվահայրենագիտություն. հայրենիքը ուսանողի աչքերով» 3-րդ միջազգային ուսանողական առցանց կոնֆերանսին՝ «Որդան կարմիր» զեկուցումով։ Ստացել է հավաստագիր և տպագրվել է «РИНЦ» ամսագրում։

2021 թվականին մասնակցել է «Երևան-Կարագանդա-Բիշքեկ» միջազգային հեռուստակամուրջին՝ «Ժողովուրդների բարեկամություն – ուսանողների բարեկամություն» թեմայով։ Ստացել է հավաստագիր:

Լրացրեք Ձեր Անունը
Fill out this field
Մուտքագրեք Ձեր էլ. հասցեն
Please enter a valid email address.
Մուտքագրեք Ձեր հաղորդագրությունը
Fill out this field
Menu