Արմենուհի Եղիազարյան

Արմենուհի Եղիազարյանը երաժշտական կրթություն ստացել է վաղ հասակից՝ հաճախելով երաժշտական դպրոց, ապա երաժշտական քոլեջ։
2006թ․-ին քոլեջը Գերազանցության դիպլոմով ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ ստացել բակալավրի աստիճան՝ «Գործիքային կատարողականություն․ ջութակ» մասնագիտությամբ, այնուհետև մագիստրոսի աստիճան՝ «Երաժշտական արվեստ» մասնագիտությամբ։
Սովորելու ընթացքում մասնակցել է բազմազան համերգային ծրագրերի, միջոցառումների, հանդիսությունների՝ հանդես գալով նվագախմբային, անսամբլային ելույթներով։
2013թ․ից մինչև հիմա աշխատում է Վանաձորի Կամերային նվագախմբում՝ որպես երաժիշտ կատարող և հանդես գալով համերգային տարբեր ծրագրերով ՀՀ տարբեր քաղաքներում, համայնքներում։
2013թ․-ից մինչև հիմա համատեղությամբ աշխատում է նաև Վանաձորի Տ․ Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում՝ ղեկավարելով ջութակի դասարանը։
2013թ․ սկսած՝ մասնակցել է մասնագիտական ու կրթական տարաբնույթ դասընթացների, աշխատարանների, վարպետության դասերի, ստացել շնորհակալագրեր, վկայականներ։