Հասմիկ Սողոմոնյան

Հասմիկ Սողոմոնյան

Արվեստներ

Հասմիկ Սողոմոնյանը ավարտել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի «Դեկորատիվ-կիրառական արվեստ» բաժինը, ստացել է նկարիչ- ոճավորողի որակավորում: 2004 թ-ից մինչև 2006 թ-ը դասավանդել է ԵԳՊԱ-ի Դիլիջանի մասնաճյուղում: 2002 թ-ին Դիլիջանում ունեցել է անհատական ցուցահանդես: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների: Հանդիսանում է “Armenia On Silk” ապրանքանիշի և «Նռանի» հուշանվերների սրահի հիմնադիրներից: 2010 թ-ից անցկացնում է ձեռագործության տարբեր ոճերի վարպետության դասեր: Վարպետացած է զարդագործության մեջ: Նրա պատրաստած զարդերը լայն տարածում ունեն նաև Հայաստանի սահմաններից դուրս: Բացի զարդագործությունից զբաղվում է նաև դեկորատիվ արվեստի տարբեր տեխնիկաներով՝ թաղիք, բատիկ, վիտրաժ, տիֆանի, մետաղի գեղարվեստական մշակում, պոլիմերային կավ, դեկուպաժ, տեքստիլի գեղարվեստական մշակում և այլն:

Լրացրեք Ձեր Անունը
Fill out this field
Մուտքագրեք Ձեր էլ. հասցեն
Please enter a valid email address.
Մուտքագրեք Ձեր հաղորդագրությունը
Fill out this field