Լիլիա Ալոյան

Լիլիա Ալոյանն ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, այնուհետև աշխատել է Դիլիջանի ավագ դպրոցում որպես կենսաբանության ուսուցչուհի:
Շուրջ երեսունմեկ տարի աշխատում է դպրոցում և ձեռք է բերել մանկավարժական աշխատանքի հարուստ փորձ, ձևավորել դասավանդման, դասարանի հետ աշխատելու սեփական մոտեցումներն ու սկզբունքները: Մասնակցել է բազմաթիվ վերապատրաստման դասընթացների, այդ թվում՝ «Հայաստան Ծառատունկ» ԲՀ կրթական ծրագրի շրջանակում: Վարել է ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ: Բնապահպանական և էկոլոգիական թեմաներով կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ: