Սրբուհի Հովսեփյան

Սրբուհի Հովսեփյանը ավարտել է Դիլիջանի արվեստի պետական քոլեջի դաշնամուրի բաժինը և ստացել համույթի կատարողի և կոնցերտմաստերի որակավորում։ Այնուհետև ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի՝ «Սոցիալական մանկավարժություն» բաժինը։ 5 տարի աշխատել է Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզում՝ որպես երաժշտության դաստիարակ»։ Այնուհետև Դիլիջանի թիվ 4 հիմն․ դպրոցում՝ որպես ուսուցչի օգնական։ Մասնակցել է մի շարք սեմինարների և ստացել մասնակցության վկայականներ։ 2021թ-ից աշխատում է Դիլիջանի կենտրոնական դպրոցում։