Քրիստինա Ավագյան

  1. Գլխավոր
  2. Քրիստինա Ավագյան
Քրիստինա Ավագյան

Արվեստներ

Քրիստինա Ավագյանը ստացել է նկարիչ – մանկավարժի որակավորում՝ 2017 թ.-ին ավարտելով Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը:

2017 թ․-ին քոլեջից ստացած երաշխավորությամբ ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) «Թատրոնի, կինոյի և հեռուստաոլորտի նկարչություն» բաժնի երկրորդ կուրս։ Նույն թվականին UMCOR հիմնադրամի շրջանակներում կամավորության սկզբունքով նկարչության դասընթացներ է անցկացրել «ՍՈՍ» մանկատանը և «Մենք կարող ենք» հասարակական կազմակերպությունում՝ աշխատելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ։ Ներգրավված է եղել «Սեպտեմբեր 19» ուսանողական ֆիլմում՝ որպես բեմանկարիչ․ ֆիլմը ԱՊՀ երկրների միջև կազմակերպված միջազգային «УМУТ» մրցույթում հաղթող է ճանաչվել «Լավագույն նկարչական աշխատանք» անվանակարգում։

2019 թ․-ին մասնակցել է ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «Քո արվեստը դպրոցում» ծրագրին և նկարչության դասընթացներ վարել Հայաստանի բոլոր մարզերի 30 դպրոցներում։

2020 թ․-ին ավարտել է ԵԹԿՊԻ «Կերպարվեստ» մասնագիտությունը, ստացել բակալավրի աստիճան և շարունակել ուսումը ԵԹԿՊԻ-ում՝ 2022 թ․-ին ստանալով «Կերպարվեստ» մասնագիտության մագիստրոսի աստիճան։

2020 թ․-ից աշխատում է նաև «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամում (ՔՈԱՖ)՝ որպես նկարչության դասընթացավար։

2023 թ․-ի նոյեմբերից մասնակցում է ուսուցիչների վերապատրաստման ծրագրի ՎՊՀ-ում, նույն թվականի դեկտեմբերին ընդունվել է ՀՊՄՀ՝ որպես հայցորդ։

Քրիստինա Ավագյանը նաև գիտական հոդվածի հեղինակ է․ նրա ”Symbols and their semantic field in the Armenian carpet ornaments” գիտական հոդվածը տպագրվել է 2023 թ․-ի դեկտեմբերին European Research Studies Journal -ում։

Լրացրեք Ձեր Անունը
Fill out this field
Մուտքագրեք Ձեր էլ. հասցեն
Please enter a valid email address.
Մուտքագրեք Ձեր հաղորդագրությունը
Fill out this field
Menu