Ավագ Դպրոց

Ընդհանուր դրույթներ

2025-2026 ուսումնական տարվա ավագ դպրոցի ընդունելությունը կկատարվի ըստ հետևյալ ժամանակացույցի․

Հայտադիմումների ընդունում  Հունիսի 10 – 25
Բաց դռների օրեր Հունիսի 14, 17
Անգլերենի քննություն (գրավոր) Հունիսի 30
Անգլերենի քննություն (բանավոր) Հուլիսի 1-2
Հասարակական գիտության քննություն (գրականություն

կամ պատմություն)

Հուլիսի 7
Բնագիտական առարկաների քննություն (ֆիզիկա,

քիմիա, կենսաբանություն) 2-դիմորդի ընտրությամբ

Հուլիսի 9
Մաթեմատիկա և տրամաբանության քննություն Հուլիսի 11
Քննությունների արդյունքների բողոքարկում Հուլիսի 22-24
Խմբային հարցազրույցներ Հուլիսի 25-26
Խմբային հարցազրույցների արդյունքների ամփոփում Հուլիսի 28 – 30
Անհատական հարցազրույցներ Հուլիսի 30 – օգոստոսի 3
Արդյունքների ամփոփում և հրապարակում Օգոստոսի 3
Փորձնական դասերի իրականացում Օգոստոսի 18-ից սկսած

Դիլիջանի կենտրոնական դպրոցի ավագ դպրոց կարող են դիմել միայն ընթացիկ ուսումնական տարվա 9-րդ դասարանցիները (որոնք ավարտում են հիմնական դպրոցը), ինչպես նաև արտերկրից դիմորդները:

Դիլիջանի կենտրոնական դպրոցի ավագ դպրոց ընդունվելու համար հետևի՛ր հետևյալ քայլաշարին։

Քայլ 1 Գրանցվի՛ր և մասնակցի՛ր բաց դռների օրերին՝ ծնողներիդ հետ միասին: Ծանոթացի՛ր դպրոցին և ուղղի՛ր քեզ հետաքրքրող հարցերը: Գրանցումը՝ հետևյալ հղումով: Բաց դռներին մասնակցությունը պարտադիր է:

Քայլ 2 Մասնակցիր անգլերենի ստուգաթեստին՝ ապահովելով անհրաժեշտ շեմը։ Անգլերենի իմացությունը նախապայման է։ Կարևոր է, որ դպրոց ընդունված բոլոր աշակերտներն ունենան անգլերենի իմացության նվազագույնը A2 մակարդակը։

Քայլ 3 Լրացրո՛ւ ընդունելության դիմումը, ապա տպված և ստորագրված, այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացրո՛ւ Դիլիջանի կենտրոնական դպրոց:

Քայլ 4 Հաղթահարի՛ր ընդունելության ամենակարևոր փուլը՝ ընդունելության 3 քննությունները: Տե՛ս մանրամասները և քննական հարցերի նմուշները:

Քայլ 5 Քննությունները հաջող հանձնելու դեպքում դու կանցնես ընդունելության հաջորդ կարևոր՝ հարցազրույցի փուլ: Քեզ սպասում է հետաքրքիր զրույց ընդունող հանձնաժողովի անդամների հետ:

Դպրոց ընդունվում են քննությունների և հարցազրույցի փուլերի գումարային միավորի հիման վրա: Քննություններից յուրաքանչյուրը և հարցազրույցը գնահատվում են 64-ական միավորով:

Քննությունների արդյունքների հրապարակում և բողոքարկում:

Տե՛ս արտերկրից դիմորդների ընդունելության կարգը։

 

Ավագ դպրոցի ուսման վարձը 2025-26 ուսումնական տարվա համար կազմում է 500,000 ՀՀ դրամ։

 

Հավելում՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցը գտնվում է ավագ դպրոցի լիցենզավորման փուլում։

Հետադարձ կապ՝

Հասցե՝ ք․ Դիլիջան, Մոլդովական 77

Էլ. փոստ՝ admissions@dcs.am

Հեռախոս՝ +374 94 543707

Կայք՝ www.dcs.am