• Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 25.05.2020 թ․
  • Աշխատանքի սկիզբը 2020 թ.-ի սեպտեմբերի 1-ն է

Մասնագիտական և անձնային պահանջներ

Մեզ կարող են դիմել այն մասնագետները, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշներին.

  • ունեն բարձրագույն կրթություն՝ լոգոպեդի մասնագիտությամբ,
  • ունեն երեխաների հետ աշխատելու առնվազն մեկ տարվա փորձ,
  • լիարժեք տիրապետում են իրենց մասնագիտությանը և մշտապես հետևում դրա ժամանակակից զարգացումներին` ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում,
  • ունեն գործընկերների և ծնողների հետ համագործակցելու, թիմում աշխատելու հմտություններ,
  • տիրապետում են իրենց աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին,
  • համոզված են, որ իրենց համար երբեք ուշ չէ սովորել:

Դիմելու կարգ

Բոլոր թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) ուղարկել վերը նշված տարբերակով կամ vacancy@dcs.am էլ. հասցեին: Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել պաշտոնը և անուն, ազգանուն՝ Լոգոպեդ-Անուն, ազգանուն:

Հայտերն ընդունվում են մինչև 25.05.2020 թ. ներառյալ:

Ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատենք անձամբ՝ ընտրության հետագա փուլերը քննարկելու նպատակով:

Menu