Համադպրոցական ինտելեկտուալ մրցույթ

Նոյեմբերի 18-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցի պատմության ուսուցիչ Հովհաննես Հարությունյանի նախաձեռնությամբ կայացավ համադպրոցական ինտելեկտուալ մրցույթ

Մրցույթում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցը, 2-րդ հորիզոնականը ` Դիլիջանի Վ. Անանյանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ 3-րդ հորիզոնականը՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցը։
Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցը և Հաղարծինի միջնակարգ դպրոցը ստացան Հավաստագրեր ինտելեկտուալ մրցույթին մասնակցելու համար։

Մրցույթի հարցերը բազմազան էին, հետաքրքրաշարժ, և մասնակիցներին դուր եկավ հատկապես նրանով, որ շեշտը դրված էր տրամաբանության վրա։

Մասնակիցների առաջարկությամբ մրցույթը կկրի շարունակական բնույթ։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին։