«Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամ
Մոլդովական 77, ք․Դիլիջան, Հայաստան
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 15.03.2023 թ․
Աշխատանքը Դիլիջան քաղաքում է։
Աշխատանքի սկիզբը 2023 թ.-ի սեպտեմբերի 1-ն է։
«Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամ
Մոլդովական 77, ք․Դիլիջան, Հայաստան
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 15.03.2023 թ․
Աշխատանքը Դիլիջան քաղաքում է։
Աշխատանքի սկիզբը 2023 թ.-ի սեպտեմբերի 1-ն է։
Մեզ կարող են դիմել բոլոր այն ուսուցիչները, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշներին.
· ունեն տարրական դասարանների մանկավարժի դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում.
· ունեն հիմնավոր գիտելիքներ դասավանդվող առարկաներից (մայրենի, մաթեմատիկա) և տիրապետում են այն դասավանդելու գործնական հմտություններին ու արդի տեխնոլոգիաներին.
· մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական և մանկավարժական կարողությունները՝ հետևելով մասնագիտական և մանկավարժական նորարարություններին ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում.
· ուսուցչությունը համարում են իրենց կոչումը, իսկ կրթությունը՝ ոչ միայն անձ ձևավորելու, այլ նաև Հայաստանի ապագան կերտելու գրավական.
· ունեն ուսումնական հաստատությունում դասավանդելու առնվազն 1 տարվա փորձ.
· մանկավարժական գործունեություն իրականացնելիս ցուցաբերում են ստեղծագործական մոտեցում, վերլուծական մտածելակերպ և չեն խուսափում նորարարություններից.
· մասնակցում են ներդպրոցական և դպրոցի նախաձեռնությամբ ստեղծված ցանցային մասնագիտական միջոցառումներին՝ ժամանակին արձագանքելով էլեկտրոնային հաղորդակցությանը.
· տիրապետում են իրենց աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին (օր.՝ Microsoft Օffice և այլն).
· գերազանց տիրապետում են հաղորդակցման հմտություններին (գրավոր և բանավոր).
· կարողանում են ոգևորել երեխային.
· տիրապետում են ժամանակի կառավարման հմտություններին.
· համոզված են, որ իրենց համար երբեք ուշ չէ սովորել:
Աշխատանք տանել դասարանում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծելու, սովորողների վարվելակերպի կուլտուրան և զարգացման մակարդակը մշտապես բարձրացնելու համար:
Ունենալ աշխատանքային ծրագիր՝ դասարանի հետ կապված դաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման և դրանով առաջնորդվելու համար:
Յուրաքանչյուր քառորդ մեկ անգամ տնօրենությանը ներկայացնել գրավոր հաշվետվություն դասարանում կատարած աշխատանքների մասին:
Պարբերաբար ներկա գտնվել դասարանի դասերի անցկացմանը:
Գտնել ծնողների հետ համագործակցելու արդյունավետ միջոցներ:
Հրավիրել ծնողական հանդիպումներ տարբեր ձևաչափերով (ժողով, թեյախմություն, քննարկում)՝ առնվազն կիսամյակը 2 անգամ, անհրաժեշտության դեպքում ավելի հաճախ:
Կազմակերպել ուսումնական ճամփորդություններ, միջոցառումներ (դրանք կարող են կազմակերպվել ուսուցիչների հետ համատեղ):
Կիսամյակի և ուստարվա վերջում սաների առաջադիմության ամփոփաթերթիկներում և անձնական գործերում գրել բնութագիր:
Ընդմիջումների ժամանակ իր դասարանի սաներին ուղեկցել ճաշարան և ճաշել նրանց հետ միասին:
Դասարանին ուղեկցել ֆիզկուլտուրայի, պարարվեստի և համոզվել, որ բոլորը մասնակցում են դասին և հանդերձարաններում խնդիրներ չեն առաջացել։
8-րդ դասաժամին՝ ցանկացած պահին տեղյակ լինել յուրաքանչյուր սանի զբաղվածությանը, ովքեր ունեն պարտադիր ուրախ ժամ, հետևել, որ անպայման մասնակցեն դասին:
Կարգապահական որևէ խախտում կամ գովելի արարք թույլ տված սանի մասին տեղեկություն ներկայացնել համապատասխան մասի ղեկավարին:
Սաների հետ կապված արտառոց դեպքերի մասին անհապաղ տեղյակ պահել համապատասխան կառույցի ղեկավարին հարկ եղած դեպքում նաև ծնողին:
Հարկ եղած դեպքում դիմել հոգեբանական ծառայությանը` տարբեր պրոբլեմային հարցեր լուծելու կամ հարթելու նպատակով:
Ուսուցիչների հետ միասին պատասխանատվություն կրել յուրաքանչյուր սանի առաջադիմության համար: Ուսուցչի հետ համատեղ ձեռնարկել քայլեր, որոնք կնպաստեն սաների առաջընթացին:
Մուդլ համակարգում մշտադիտարկումներ կատարել (հատկապես մեկնաբանություններին) և հետևել աշակերտների առաջադիմությանը:
Հայտերն ընդունվում են մինչև 2023 թ. հունիսի 20-ը ներառյալ: Նամակի վերնագիր տողում նշեք պաշտոնի անունը՝ Ուսուցչի օգնական ։ Ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատենք անձամբ՝ ընտրության հետագա փուլերը քննարկելու նպատակով:
Բոլոր թեկնածուներին խնդրում ենք vacancy@dcs.am էլ. հասցեին ուղարկել՝ ինքնակենսագրություն (CV):
Փաստաթղթերը կարող եք ուղարկել հայերեն կամ անգլերեն։ Նամակի բովանդակության տողում նշեք պաշտոնի անունը և Ձեր անունը՝ Դասվար-Անուն, ազգանուն:
Հայտերն ընդունվում են մինչև 15.03.2023 թ ներառյալ: Ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատենք անձամբ՝ ընտրության հետագա փուլերը քննարկելու նպատակով:
Կազմակերպության մասին
Դիլիջանի կենտրոնական դպրոցը ստեղծվել է 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` ՀՀ Կենտրոնական բանկի (այսուհետ՝ ՀՀ ԿԲ) հետ համագործակցության արդյունքում: Այն հիմնական դպրոց է՝ նախատեսված է 1-9-րդ դասարանցի մինչև 160 աշակերտի համար:
Դիլիջանի կենտրոնական դպրոցը «Այբ»-ի իրագործած առաջին դպրոցական նախագիծն է՝ արտաքին պատվերով և ֆինանսավորմամբ: «Այբ» կրթական հիմնադրամի և ՀՀ ԿԲ համագործակցության արդյունքում ստեղծվել է դպրոցի քաղաքային մոդել՝ հասանելի ոչ միայն ՀՀ ԿԲ աշխատակիցների, այլև Դիլիջանում բնակվող այլ ընտանիքների երեխաների համար: Դպրոցում ուսանելու պայմանները նույնն են բացառապես բոլոր աշակերտների համար:
Դպրոցը «Այբ» համակարգի առաջին դպրոցն է՝ կառուցված Երևան քաղաքից դուրս: Իր գաղափարախոսությամբ ու տեսլականով, ուսումնական ծրագրով, դասավանդման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով, ուսուցիչների և աշակերտների ընդունելության քաղականությամբ դպրոցն ամբողջությամբ սինխրոնացված է Երևանի «Այբ» տարրական և միջին դպրոցների հետ: «Այբ» կրթական հիմնադրամը նաև պատասխանատու է դպրոցի կառավարման և «Այբ»-ի չափանիշներին համապատասխան ուսումնական բովանդակության վերահսկողության համար: