«Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամ
Մոլդովական 77, ք․Դիլիջան, Հայաստան
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 20.05.2023 Աշխատանքը Դիլիջան քաղաքում է։
Աշխատանքի սկիզբը՝ 2023 թ.-ի սեպտեմբերի 1
«Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամ
Մոլդովական 77, ք․Դիլիջան, Հայաստան
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 20.05.2023 Աշխատանքը Դիլիջան քաղաքում է։
Աշխատանքի սկիզբը՝ 2023 թ.-ի սեպտեմբերի 1
Մեզ կարող են դիմել բոլոր այն ուսուցիչները, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշները.
• ունեն ֆիզիկայի մանկավարժության (ֆիզիկայի դասավանդում) մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում,
• ունեն դասավանդման առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
• տիրապետում են համապատասխան տարիքային խմբի երեխաների հետ աշխատելու համար անհրաժեշտ հաղորդակցական և համագործակցության հմտությունների,
• ունեն հիմնավոր գիտելիքներ դասավանդվող առարկայից, ինչպես նաև տիրապետում են մանկավարժական և տեխնոլոգիական գիտելիքին՝ այն դասավանդման ընթացքում տեղին և բավարար ծավալով կիրառելու համար,
• գիտեն անգլերեն այն մակարդակով, որը թույլ կտա թարգմանել դասագրքեր և հասկանալ ու օգտագործել համացանցում տեղադրված նյութերը։ Տիրապետում են իրենց աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին (օր.՝, Microsoft office և այլն),
• կրթությանը վերաբերում են ոչ միայն որպես անձ ձևավորելու, այլ նաև Հայաստանի ապագան կերտելու գրավական։ Ուսուցչական առաքելությունն իրականացնելիս դրևորում են ճանաչողական բազմակողմանիություն, ստեղծագործական և վերլուծական մտածելակերպ, հուզական զսպվածություն, հոգատարություն և պատասխանատվություն,
• դասավանդման հմտությունները կատարելագործելու համար մասնակցում են թե՛ ներդպրոցական, թե՛ դպրոցից դուրս գործող փորձարնական համայնքների աշխատանքներին և այլ մասնագիտական ձևաչափերին, հետևում են մասնագիտական և մանկավարժական նորարարություններին ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում
• տիրապետում են ժամանակի կառավարման հմտություններին:
Հետևողականորեն նպաստել ԴԿԴ-ի աշակերտի՝ որպես անհատի ձևավորմանն ու կերտմանը, նրա մեջ արժեքային համակարգի ձևավորմանը՝ հիմնվելով «Այբ»-ի աշակերտի նկարագրի սկզբունքների վրա։
Ստեղծել կրթական այնպիսի միջավայր, որտեղ ուսուցիչը կրթում ու դաստիարակում է աշակերտին սեփական արարքների օրինակով և վայելուչ պահվածքով։
Ցուցաբերել հոգածու վերաբերմունք աշակերտի նկատմամբ, ուշադիր լինել նրա պահվածքին ու կարգապահությանը, հոգ տանել նրա առողջության ու անվտանգության մասին։
Հարգել և պաշտպանել աշակերտի իրավունքներն ու ազատությունը, պատիվն ու արժանապատվությունը։
Բացահայտել, դիտարկել, հետազոտել և գնահատել աշակերտի ուսումնառության ընթացքում նկատված կրթական կարիքները։
Զարգացնել աշակերտների ինքնուրույնությունը, նախաձեռնողականությունը և ստեղծագործական ունակությունները` հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական կարողությունները։
Ուսուցանել՝ հաշվի առնելով աշակերտների կրթական կարիքները, տարիքային առանձնահատկությունները, առանձին աշակերտների ու աշակերտական խմբերի կարողություններն ու ձեռքբերումները։
Համագործակցել դասվարների, դասավանդող մյուս ուսուցիչների, դպրոցի հոգեբանների և աշակերտական համայնքի համակարգողների հետ։
Համագործակցել դպրոցի մանկավարժական, աշակերտական, ծնողական համայնքների հետ աշակերտների կրթության և դաստիարակության հարցում։
Մասնակցել աշակերտական նախագծերի ընթացիկ աշխատանքներին, դրանց պաշտպանությանը և գնահատմանը։
Դպրոցում ընդունված կարգով և նախատեսված ժամկետներում ներկայացնել հաշվետվություն աշակերտների ուսումնական առաջընթացի, հմտությունների, կարողությունների ու պահվածքի վերաբերյալ։
Գրանցել աշակերտների հաճախումները համապատասխան հարթակներում, փաստաթղթերում, անհրաժեշտության դեպքում վերահսկել։
Կազմել դասավանդվող առարկայի նկարագիրն ըստ դպրոցի սահմանած ձևաչափի, կազմել դասապլաններ, նախապատրաստել դասերը և ուսումնառությունն իրականացնել ուսումնական ծրագրին համապատասխան, կազմել տարաբնույթ առաջադրանքներ, կատարել ձևավորող և ամփոփիչ գնահատում։
Տրամադրել դասավանդման հետ կապված անհրաժեշտ տեղեկույթ ու խորհրդատվություն դպրոցի նշանակած պատասխանատու անձին։
Լիարժեք մասնակցել առարկայախմբի քննարկումներին, դպրոցի ուսուցչական և աշխատանքային խորհրդակցություններին։
Ուսումնասիրել, վերանայել ու մշակել առարկայական ծրագրերի բովանդակությունը, մասնակցել գնահատման քաղաքականության և ընթացակարգերի քննարկմանն ու մշակմանը։
Մասնակցել փոխադարձ դասալսումների՝ փորձի փոխանակման նպատակով, տալ և ստանալ դիտարկումներ և մեկնաբանություններ աշխատանքի վերաբերյալ։
Մասնակցել կրթական տարբեր դասընթացների, շարունակաբար զբաղվել մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմամբ, կատարել սեփական փորձառության հետազոտություններ։
Ներգրավվել դպրոցում տարբեր հերթապահությունների, արտադասարանական միջոցառումների մեջ։
Մասնակցել դպրոցի համայնքային միջոցառումների կազմակերպմանը, դպրոցական համաժողովներին, դպրոցի ընդհանուր հանդիպումներին, ծնողական հանդիպումներին, ունենալ սեփական ներդրումը դպրոցի համայնքաշինության գործընթացում։
Հետևել դպրոցի կանոնադրական ու ներքին իրավական փաստաթղթերին և աշխատանքը կազմակերպել ըստ այդ փաստաթղթերով սահմանված պահանջների։
Բոլոր թեկնածուներին խնդրում ենք vacancy@dcs.am էլ. հասցեին ուղարկել՝ ինքնակենսագրություն (CV):
Փաստաթղթերը կարող եք ուղարկել հայերեն կամ անգլերեն։ Նամակի բովանդակության տողում նշեք պաշտոնի անունը և Ձեր անունը՝ Ֆիզիկայի ուսուցիչ_անուն, ազգանուն:
Հայտերն ընդունվում են մինչև 20.05.2023 թ ներառյալ: Ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատենք անձամբ՝ ընտրության հետագա փուլերը քննարկելու նպատակով:
Կազմակերպության մասին
Դիլիջանի կենտրոնական դպրոցը ստեղծվել է 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` ՀՀ Կենտրոնական բանկի (այսուհետ՝ ՀՀ ԿԲ) հետ համագործակցության արդյունքում: Այն հիմնական դպրոց է՝ նախատեսված է 1-9-րդ դասարանցի մինչև 160 աշակերտի համար:
Դիլիջանի կենտրոնական դպրոցը «Այբ»-ի իրագործած առաջին դպրոցական նախագիծն է՝ արտաքին պատվերով և ֆինանսավորմամբ: «Այբ» կրթական հիմնադրամի և ՀՀ ԿԲ համագործակցության արդյունքում ստեղծվել է դպրոցի քաղաքային մոդել՝ հասանելի ոչ միայն ՀՀ ԿԲ աշխատակիցների, այլև Դիլիջանում բնակվող այլ ընտանիքների երեխաների համար: Դպրոցում ուսանելու պայմանները նույնն են բացառապես բոլոր աշակերտների համար:
Դպրոցը «Այբ» համակարգի առաջին դպրոցն է՝ կառուցված Երևան քաղաքից դուրս: Իր գաղափարախոսությամբ ու տեսլականով, ուսումնական ծրագրով, դասավանդման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով, ուսուցիչների և աշակերտների ընդունելության քաղականությամբ դպրոցն ամբողջությամբ սինխրոնացված է Երևանի «Այբ» տարրական և միջին դպրոցների հետ: «Այբ» կրթական հիմնադրամը նաև պատասխանատու է դպրոցի կառավարման և «Այբ»-ի չափանիշներին համապատասխան ուսումնական բովանդակության վերահսկողության համար: