«Բացահայտելով հայկական զարդարվեստի գաղտնիքները» նախագիծը իրականացվում է Դիլիջանի կենտրոնական դպրոցի ուսումնական ծրագրի շրջանակներում՝ արվեստի դասընթացին ընդգրկված միջին դպրոցի աշակերտների մասնակցությամբ։Այն նախագծային ուսուցման հաջողված օրինակ է, որի շրջանակներում աշակերտները ստանում են կիրառական գիտելիքներ «Քիմիա» և «Արվեստ» առարկաներից՝ արվեստի միջոցով յուրացնելով քիմիական բարդ պրոցեսների առանձնահատկությունները և քիմիայի շնորհիվ ստանալով մետաղի գեղարվեստական մշակմամբ ստացված հայկական զարդեր։ 7-9-րդ դասարանների աշակերտներից կազմված խումբը ամիսներ շարունակ աշխատում է արույր մետաղով, սովորում կիրառել ոսկերչական գործիքները, նախշազարդել՝ օգտվելով Ա․ Քյուրքչյանի գրքերից։
ԴԿԴ-ն մասնակցեց Digitec 2022-ին
«Բացահայտելով հայկական զարդարվեստի գաղտնիքները»
Այսպիսով, էսքիզից մինչև պատրաստի արտադրանք ճանապարհը հաղթահարված է, իսկ արդյունքում աշակերտները գիտեն, թե ինչպես կարելի է օգտվել սկզբնաղբյուրից՝ ստանալով սեփական էսքիզը, ինչպես քայքայել մետաղը, օգտագործել էլեկտրոլիզը զարդերի պատրաստման համար և հայկական զարդագործությանն առնչվող շատ այլ նուրբ գաղտնիքներ, որի շնորհիվ ցուցադրման համար պատրաստ են հայկական զարդարվեստի յուրօրինակ նմուշներ։ Այդ նմուշները ստեղծված են մի օրինակից, իսկ դրանց վերաբերյալ ինֆորմացիան ամրագրված է QR կոդերով, և ցանկացած պահի կարելի է դրանք ընթերցել կայքում։ Ի դեպ, կայքը նույնպես առկա է աշակերտների գործուն ջանքերի շնորհիվ։ Հավելենք, որ միջառարկայական կապ ապահովող այս նախագիծը շահույթ չի հետապնդում, իսկ դրա շնորհիվ ստացած գիտելիքներն ու հմտություններն արդեն իսկ դպրոցի աշակերտների համար անգնահատելի են։
Թեմա՝ «Բջջի կառուցվածքը, օրգանոիդները և կառուցվածքային առանձնահատկությունները»։
Նպատակը՝ ուսումնասիրել բջջի կառուցվածքը և ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման միջոցով ստեղծել մոդել, որտեղ մեծ չափերով կներկայացվի բջջի օրգանոիդները և QR կոդում տեղադրված կլինի տվյալ օրգանոիդի մասին տեղեկություն։
Վերջնարդյունքը՝ աշակերտները կզարգացնեն իրենց գիտելիքները բջջի մասին և, սովորելով լազերային կտրիչ սարքեր՝ Lqser cutter CNC և 3D printer -ի հետ աշխատելու հմտությունները, կիրագործեն իրենց առջև դրված խնդիրները։