Դիլիջանի կենտրոնական դպրոցում 2023-2024 ուստարում նախագծերի աննախադեպ առատություն էր։ Նախագծերի ինքնատիպ և նոր գաղափարների հարուստ ներկայացում․ հնարավորինս սեղմ այսպես կարելի է նկարագրել նախագծերի շաբաթը, որը ամփոփվեց մայիսի 23-ին։ Դպրոցի բոլոր սրահները, միջանցքները և նույնիսկ ճաշարանի տարածքը դարձել էին ուսումնական նախագծերի ներկայացման համահավաք հարթակ թե՛ ԴԿԴ-ի, թե՛ Դիլիջանի այլ դպրոցների աշակերտների համար։ Աշակերտների համար չափազանց կարևոր էր, որ իրենք անձամբ էին ներկայացնում իրենց մտահղացումները, պատմում դրանց իրագործման դժվարությունների մասին և հպարտությամբ խոսում ստացված գոհացուցիչ արդյունքներից։ Շատ կարևոր և ուրախալի էր նաև այն փաստը, որ արդեն որերորդ տարին է՝ նախագծերի ցուցադրությանը մասնակցում են նաև Դիլիջան համայնքի այլ դպրոցներ, մասնավորապես Հաղարծինի միջնակարգ դպրոցը և Վ․ Անանյանի անվան միջնակարգ դպրոցը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed