Արթուր Եղիկյան
Արթուր Եղիկյանը գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետի «Պատմություն» բաժինը։ 2001-2003 թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ Ծառայությունն ավարտելուց հետո աշխատել է Վանաձորի պետական համալսարանում որպես «հայոց պատմություն» և «պատմության օժանդակ գիտութուններ» առարկաների դասախոս, ապա ՎՊՀ-ի հենակետային վարժարանում որպես հայոց պատմության, համաշխարհային պատմության և հասարակագիտության ուսուցիչ։ 2013-2017 թթ․ աշխատել է Եվրասիա միջազգային համալսարանում և Եվրասիա վարժարանում որպես հայոց պատմության դասախոս և ուսուցիչ։ 2017 թ․-ից աշխատում է Մ․ Մելքոնյանի անվան ՌՄՎ-ում որպես հայոց պատմության և հասարակագիտության ուսուցիչ։ 2005 թ․ ճանաչվել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության և ԱՕԿՍ-ի հայտարարած “Россия и национальное самосознание армянского народа” թեմայով մրցույթի հաղթող։ Ունի տպագրված երեք հոդված` «Ռուսաստանը և հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը», «Ալեքսանդր III-ի հակառեֆորմները» և «Отто фон Бисмарк: политическая биография»: Դիլիջանի կենտրոնական դպրոցում աշխատում է 2019 թվականի սեպտեմբերից։