Լուսինե Մլքե-Գալստյան

Լուսինե Մլքե-Գալստյան

Արվեստներ

Լուսինե Մլքե-Գալստյանը 2017թվից սովորում է «Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի» նվագախմբային բաժնում ֆլեյտա մասնագիտությամբ։ 2015 թվից մինչ օրս «Տիեզերք» խմբի համահիմնադիր, կոմպոզիտոր և կատարող է (ավելի քան 1500 համերգ ՀՀ բոլոր մարզերում, ինչպես նաև հյուրախաղեր Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Լեհաստանում և Վրաստանում), նաև «ՄԻՀՐ» թատրոնի կոմպոզիտոր (2017 թվին տարածաշրջանում լավագույն ներառական պարային ներկայացման երաժշտության համահեղինակ, ավելի քան 10 ներկայացումների երաժշտության համահեղինակ)։
2020 թ «ChorOnline» միջազգային առցանց վարպետության դասերի շարք է վարում, համագործակցությամբ Շվեյցարացի խմբավար Ֆրանցիսկա Ուելթիի հետ։ 2020 թվից մինչ օրս Դիլիջանի Համայնքային Կենտրոնի Երաժշտության բաժնի ղեկավարն է։ 2019 թվին վարպետության դաս է անցկացրել «Ժամանակակից մեկնաբանումը հայկական ազգային երաժշտության» խորագրով, Վինտերտուր քաղաքի Կոնսերվատորիայում, Շվեյցարիա։ 2019 թվին «artas» հիմնադրամի «Միջազգային Երգչախումբ» նախագծի համակարգողն է եղել։ 2019 թվին «Նեքսուս» արվեստի կենտրոնում երաժշտության ուսուցիչն է եղել։ 2016-2017 թթ․ «ՏաՏա մայրիկիս օգնականը» մանկական զարգացման կենտրոնի համար համերգներ և երգերի ուսուցում է վարել։ Տիրապետում է ֆլեյտա, դաշնամուր, ջութառ (հեղինակային գործիք), շվի, մանդոլին գործիքներին:

Լրացրեք Ձեր Անունը
Fill out this field
Մուտքագրեք Ձեր էլ. հասցեն
Please enter a valid email address.
Մուտքագրեք Ձեր հաղորդագրությունը
Fill out this field