Ավագ Դպրոց

Ընդհանուր դրույթներ

ԴԿԴ ավագ դպրոցը կաշխատի «Արարատյան բակալավրիատ» միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագրով:

2026-2027 ուսումնական տարվա ավագ դպրոցի ընդունելությունը կկատարվի ըստ հետևյալ ժամանակացույցի․

Բաց դռների միջոցառում Հունվարի 15 – ապրիլի 1
Անգլերենի ստուգաթեստ (գրավոր և բանավոր փուլեր) Մարտի 9-14
Խորհրդատվական հանդիպումներ Փետրվարի 23-մարտի 7
Դիմումների ընդունում Մարտի 16–ապրիլի 1
Հայոց լեզվի և հասարակական գիտության քննություն Ապրիլի 6
Մաթեմատիկայի և տրամաբանության քննություն Ապրիլի 8
Բնագիտական առարկաների քննություն Ապրիլի 10
Քննական նախնական արդյունքների հրապարակում Ապրիլի 21
Քննական արդյունքների բողոքարկում Ապրիլի 22
Քննական արդյունքների վերջնական հրապարակում Ապրիլի 27
Հանդիպում/հարցազրույցներ դիմորդների հետ Ապրիլի 28-մայիսի 2
Ընդունելության արդյունքների ամփոփում և հրապարակում Մայիսի 4
Անգլերենի ստուգաթեստ ՝ վերահանձնում Մայիս

Դիլիջանի կենտրոնական դպրոցի ավագ դպրոց կարող են դիմել միայն ընթացիկ ուսումնական տարվա 9-րդ դասարանցիները (որոնք ավարտում են հիմնական դպրոցը), ինչպես նաև արտերկրից դիմորդները:

Դիլիջանի կենտրոնական դպրոցի ավագ դպրոց ընդունվելու համար հետևի՛ր հետևյալ քայլաշարին։

Քայլ 1 Գրանցվի՛ր և մասնակցի՛ր բաց դռների օրերին՝ ծնողներիդ հետ միասին: Ծանոթացի՛ր դպրոցին և ուղղի՛ր քեզ հետաքրքրող հարցերը: Բաց դռներին մասնակցությունը պարտադիր է: Գրանցման հղումը հասանելի կլինի շուտով։

Քայլ 2 Մասնակցիր անգլերենի ստուգաթեստին՝ ապահովելով անհրաժեշտ շեմը։ Անգլերենի իմացությունը նախապայման է։ Կարևոր է, որ դպրոց ընդունված բոլոր աշակերտներն ունենան անգլերենի իմացության նվազագույնը A2 մակարդակը։

Քայլ 3 Լրացրո՛ւ ընդունելության դիմումը, ապա տպված և ստորագրված, այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացրո՛ւ Դիլիջանի կենտրոնական դպրոց:

Քայլ 4 Հաղթահարի՛ր ընդունելության ամենակարևոր փուլը՝ ընդունելության 3 քննությունները: Տե՛ս մանրամասները և քննական հարցերի նմուշները:

Քայլ 5 Քննությունները հաջող հանձնելու դեպքում դու կանցնես ընդունելության հաջորդ կարևոր՝ հարցազրույցի փուլ: Քեզ սպասում է հետաքրքիր զրույց ընդունող հանձնաժողովի անդամների հետ:

Դպրոց ընդունվում են քննությունների և հարցազրույցի փուլերի գումարային միավորի հիման վրա: Քննություններից յուրաքանչյուրը և հարցազրույցը գնահատվում են 64-ական միավորով:

Քննությունների արդյունքների հրապարակում և բողոքարկում:

Տե՛ս արտերկրից դիմորդների ընդունելության կարգը։

 

Ավագ դպրոցի ուսման վարձը 2026-27 ուսումնական տարվա համար կազմում է 500,000 ՀՀ դրամ։

Հետադարձ կապ՝

Հասցե՝ ք․ Դիլիջան, Մոլդովական 77

Էլ. փոստ՝ admissions@dcs.am

Հեռախոս՝ +374 94 543707

Կայք՝ www.dcs.am