- Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 20.06.2021 թ․
- Աշխատանքը Դիլիջան քաղաքում է։
- Աշխատանքի սկիզբը 2021 թ.-ի հուլիսի 1-ն է։
Պահանջվող հմտություններ
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի են ֆինանսների, հաշվապահության կամ տնտեսագիտության ոլորտները)
- Հաշվապահի առնվազն 3 (երեք) տարվա աշխատանքային փորձ
- Մասնագիտական որակավորումները ցանկալի են
- Հաշվապահական հաշվառմանը վերաբերող իրավական ակտերի, հարկային և աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն
- ՀՀ օրենսդրության՝ ֆինանսատնտեսական գործունեության ոլորտին առնչվող հիմնական դրույթների լավ իմացություն
- Համակարգչային գիտելիքներ, Microsoft Word-ի, Excel-ի աշխատանքային հմտություններ
- «Հայկակական ծրագրեր»-ի ընդլայնված փաթեթի կիրառման հմտություններ
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Քննադատական և կառուցողական մտածողություն
- Հաշվետվություններ և զեկույցներ կազմելու հմտություններ
- Խնդիրների բացահայտման, ներկայացման հմտություններ
- Սթրեսակայունություն և բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
- Թիմ ղեկավարելու հմտություններ
- Թիմում արդյունավետ աշխատելու հմտություններ
- Հաղորդակցության հմտություններ
Հիմնական պարտականություններ
- Ապահովել հաշվապահական հաշվառման ամբողջական վարումը՝ համաձայն ՀՀ օրենսդրության և հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների
- Ապահովել դպրոցի գործունեության և ֆինանսական վիճակի վերաբերյալ ամբողջական և հավաստի տեղեկության տրամադրումն արտաքին և ներքին շահառուներին
- Հաշվապահական հաշվառման վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն մշակել դպրոցի հաշվապահական հաշվառման քաղաքականությունը` ելնելով դպրոցի գործունեության առանձնահատկություններից
- Գլխավորել սինթետիկ և անալիտիկ հաշիվներ պարունակող հաշվապահական հաշվառման հաշվային պլանի, տնտեսական գործառնությունների ձևակերպման համար օգտագործվող առաջնային հաշվառման փաստաթղթերի ձևանմուշների, ներքին հաշվապահական հաշվետվությունների ձևերի մշակման և հաստատման աշխատանքները
- Ապահովել հաշվապահական ծրագրով (ՀԾ) հաշվապահական հաշվառման վարումը, ծրագրի հնարավորությունների առավելագույն կիրառումը, հնարավոր հաշվետվությունների մշակումը, ներդրումը և օգտագործումը
- Նախաձեռնել և կազմակերպել գույքագրման գործընթացը, կատարել գույքի ու պարտավորությունների գնահատում, ապահովել գործընթացի փաստաթղթավորված հիմքերի առկայությունը
- Համակարգել դպրոցի ներքին վերահսկողության մեխանիզմների ներդրման և իրականացման աշխատանքները, կազմակերպել բաժինների միջև գործառնությունների ճշգրիտ ձևակերպման և փաստաթղթաշրջանառության ապահովումը, առկայության դեպքում սահմանել և վերահսկել բաժնի աշխատողների իրավասությունները
- Կազմակերպել հաշվապահական հաշվառման գրանցամատյանների վարման աշխատանքները՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ
- Հաշվառման և վերահսկողության առաջադեմ ձևերի և մեթոդների կիրառմամբ կազմակերպել գույքի, պարտավորությունների, հիմնական միջոցների, ապրանքանյութական պաշարների, դրամական միջոցների, ֆինանսական, հաշվարկային և վարկային գործառնությունների, իրացման, աշխատանքների (ծառայությունների) կատարման, դպրոցի գործունեության ֆինանսական արդյունքների հաշվառման աշխատանքները
- Ապահովել տնտեսական գործառնությունների, ակտիվների շարժի, եկամուտների և ծախսերի ձևավորման, պարտավորությունների կատարման ժամանակին և ճշգրիտ արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում
- Կազմակերպել կառավարչական հաշվառման տեղեկատվական ապահովումը, ծախսերի հաշվառումը, ծառայությունների, աշխատանքների, ինքնարժեքի հաշվարկների կազմումն ըստ պատասխանատվության կենտրոնների և գործունեության ոլորտների
- Ապահովել հարկային, հաշվապահական և վիճակագրական անհրաժեշտ հաշվետվությունների պատրաստումը, սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան մարմիններին դրանց ներկայացումը
- Կազմակերպել հարկերի և բոլոր մնացած վճարումների փաստաթղթերի պատրաստումը և ապահովել դրանց ժամանակին փոխանցումը
- Ապահովել աշխատակիցների աշխատավարձի հաշվարկների ժամանակին և ճշգրիտ կատատումը, կազմակերպել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում աշխատավարձերի վճարումը
- Ապահովել դպրոցի ֆինանսական կարգապահությունը, իրականացնել գործարքների փաստաթղթային հիմքերի վերահսկողությունը և պահանջներին համապատասխանությունը
- Մասնակցել հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների հիման վրա իրականացվող ֆինանսական վերլուծության և հարկային քաղաքականության մշակմանը, ներքին աուիդիտի կազմակերպմանը, ներկայացնել առաջարկություններ՝ հիմնադրամի ֆինանսական գործունեության արդյունավետության բարձրացման, կորուստների և անարդյունավետ ծախսերի կրճատման վերաբերյալ
- Ապահովել հաշվապահական փաստաթղթերի պահպանումն ու արխիվացումը
- Նախաձեռնել հաշվապահական հաշվառման արդյունավետ վարման համար անհրաժեշտ կարգերի և ընթացակարգերի մշակումը, հետևել դրանց պահպանմանը և կիրառմանը
- Թիմի ձևավորման դեպքում ղեկավարել հաշվապահության բաժնի աշխատակիցներին, նախաձեռնել և իրականացնել վերջիններիս հմտությունների և որակավորման բարձրացմանն ուղղված աշխատանքներ
- Անմիջական ղեկավարին տեղեկացնել սեփական գործունեության ընթացքում վերհանված խնդիրների և թերությունների վերաբերյալ, ներկայացնել դրանց վերացմանն ուղղված առաջարկություններ:
- Աջակցել և մասնակցել հիմնադրամում իրականացվող այլ աշխատանքների՝ ըստ անհրաժեշտության