Նախագծային ուսուցում՝ «Տեխնոլոգիա» առարկայից

Նախագծային ուսուցում տեխնոլոգիա առարկայից

Այս տարի Դիլիջանի կենտրոնական դպրոցը, ի թիվս այլ նախաձեռնությունների, հանդես եկավ մի նոր մտահղացմամբ. որոշվեց «Տեխնոլոգիա» առարկան դասավանդել խառը խմբերով` չառանձնացնելով աշակերտներին ըստ սեռերի։ Զարդագործություն և փայտարվեստ պիտի սովորեին թե՛ աղջիկները, թե՛ տղաները։ Սկզբում գաղափարը երեխաների համար անսովոր էր, նրանք փոքր-ինչ անակնկալի եկան, բայց որոշակի ժամանակ անց առարկայի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն մեծացավ։ Նախ նրանք ծանոթացան նյութին՝ պոլիմերային կավին, ուսումնասիրեցին նրա առանձնահատկությունները, այնուհետև ստեղծեցին կրծքազարդերի էսքիզներ, ձեռնամուխ եղան դրանք պատրաստելու գործին։ Արդյունքում ստացվեցին յուրօրինակ, գունեղ աշխատանքներ։ Նախագծում կարևորված էր նաև զարդերի վերջնական ձևավորումը՝ տուփերի պատրաստումը։ Այսպիսով երեխաները սովորեցին իրենց գաղափարները վերածել իրական արտադրանքի, կարողացան այն գրագետ ու մրցունակ ձևով մատուցել։

Նախագիծը կարելի է հաջողված համարել, և Դիլիջանի կենտրոնական դպրոցը պատրաստ է համագործակցել և կիսվել իր փորձով այլ դպրոցների հետ։

Նախագծին մասնակցել են հինգերորդ և վեցերորդ դասարանի աշակերտները։

Ուսուցիչ` Հասմիկ Սողոմոնյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed