Կիսամյակի նորություններ

Մենք սկսում ենք շարք, որտեղ կներկայացնենք Դիլիջանի կենտրոնական դպրոցի 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի նորությունները, հաջողությունները, ծրագրերը և ոչ միայն:

Սկսենք նորություններից:

Ի՞նչ, ինչու՞ և ինչպե՞ս դասավանդել…
Ուսումնառության համընդհանուր ձևավորում (UDL), սովորողների բազմազան կարիքների հիման վրա տարբերակված ուսուցում, լայն իմաստով՝ ներառական կրթություն. սրանք են ժամանակակից կրթության հիմնաքարերը: Դիլիջանի կենտրոնսկան դպրոցը մեկնարկել է ներառական կրթության զարգացման ծրագիր դպրոցի անձնակազմի համար:
Համագործակցելով «Արմավ» շարունակական կրթության կենտրոնի փորձագետների հետ` մեր ուսուցիչները մասնակցում են սեմինարների, դասալսումների ու քննարկումների և շարունակում են զարգացնել նորարարական մանկավարժական մոտեցումներով դասավանդման կոմպետենցիները: Արդյունքում մենք ունենալու ենք նաև ներառական կրթության մենթորներ, որոնք ապահովելու են ծրագրի շարունակականությունը ոչ միայն մեր դպրոցում, այլև կիսվելու են իրենց փորձառությամբ և աջակցելու են մեր գործընկեր դպրոցներին:

Դիլիջանի կենտրոնական դպրոցի աշակերտների համար մեկնարկել են արվեստի նախագծեր: Մեր աշակերտները հնարավորություն ունեն մասնակցելու կերպարվեստի, երգարվեստի, բեմարվեստի և դիզայնի դասընթացներին:
Նախագծերի մասին առավել մանրամասն կպատմի տեսանյութը:

Մեր հաջորդ նորությունը շատ ուրախ է, հատկապես` մեր աշակերտների համար:
Այս կիսամյակից և այսուհետ յուրաքանչյուր չորեքաշբթի դասամիջոցը մեր դպրոցում ուրախ է:
Խաղեր, ֆլեշմոբներ և այլ հետաքրքիր միջոցառումներ, որոնց մասին մենք ձեզ դեռ անպայման կպատմենք: Ուրախ դասամիջոցի առաջին փորձը տեսանյութում:

Դիմավորեք, Դիլիջանի կենտրոնական դպրոցի մեդիաթիմին:

Վերջին նորությունը Դիլիջանի կենտրոնական դպրոցի մեդիաթիմի ստեղծումն է:
Մեդիաթիմը գրում, նկարահանում և լուսաբանում է դպրոցում կատարվող յուրաքանչյուր իրադարձություն: Սպասեք նորությունների մեր հրաշալի լրագրողների թիմից:

Մեր նորություններն այսքանը չէին, սպասեք մեր հաջորդ հրապարակումներին:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed