ԴԿԴ-ի ամեն տարի սկսվող և ավարտվող պատմություններից այս պատմությունը ամենասպասվածն ու ամենահուզիչն էր․ մայիսի 26-ին ԴԿԴ-ն ճանապարհեց իր հարազատ սերնդին՝ ամենաջերմ ու տաք հույզերով։ 9-րդ սերունդը այն սերունդն է, ում պատմությունը ծնվել է դպրոցի պատմության հետ։
Սիրելի՛ աշակերտներ, մենք սկսվել, շարունակվում ու ներկայանում ենք ձեզանով, մեր ամեն օրը հագեցված ու լցված է ձեզանով։ Շնորհավորում ենք հաջողություններով, վայրիվերումներով ու ձեռքբերումներով լի 9 տարիները հարազատ դպրոցում ավարտելու կապակցությամբ։ Մաղթում ենք, որ ձեր կյանքի ամեն օրը ներկված լինի ձեր գեղեցիկ օրվան բնորոշ կանաչի բոլոր երանգներով։ Ձեզ հետ ու ձեզանով ապագան ավելի խոստումնալից ու գեղեցիկ է լինելու․․․

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed