Վահագն Ալոյան ԴԿԴ շրանավարտ

Բա՛րև, ես Վահագնն եմ՝ ԴԿԴ 2022 թ. շրջանավարտներից: Հիմա սովորում եմ «Այբ» ավագ դպրոցի տասներորդ դասարանում: Շատ եմ սիրում աստղագիտություն և աշխարհագրություն:

ԴԿԴ-ում սովորելը, բազում գիտելիքներից բացի, ինձ տվել է նաև թիմում աշխատելու հմտություններ, լավ արժեհամակարգ:

Դպրոցում ես ձեռք եմ բերել շատ ընկերներ: Կարող եմ վստահորեն պնդել, որ իմ կյանքի ամենալավ ինը տարիները այս դպրոցում են անցել։  Դպրոցից մնացել են շա՜տ հիշողություններ: Օրինակ՝  ոտքով մի քանի օր գալիս էինք դպրոց, երբ առատ ձյուն էր գալիս, և ավտոբուսը չէր կարողանում բարձրանալ։ Կամ երկրորդ դասարանում ես ու Հարությունը՝  համադասարանցիս, ինչպես միասին մասնակցեցինք աշխարհագրության մրցույթին, երբ մյուս մասնակիցները յոթերորդ և ավելի բարձր դասարաններից էին: Աշխարհագրության հանդեպ առանձնահատուկ հետաքրքրությունը առաջացել և զարգացել է դպրոցում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed

Menu