Դեկտեմբերի 9-ին «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում կայացավ Մանկավարժական մտքի փառատոնը, որի ժամանակ ուսուցիչներին հնարավորություն տրվեց ներկայացնելու իրենց հետազոտական աշխատանքները, նախագծերը։
Մանկավարժական մտքի փառատոն
Մեր ուսուցիչները ներկայացրեցին հինգ հաջողված նախագիծ, որպես խոսնակ հանդես եկավ վեց ուսուցիչ։ Մեր նախագծերը բավականին դրական արձագանք ստացան գործընկեր ուսուցիչների կողմից, ինչն էլ մի շարք նոր համագործակցությունների հիմք ստեղծեց։ Փառատոնի ընթացքում ուսուցիչներին օգնում էին մեր դպրոցի աշակերտները, որոնք աչքի ընկան ակտիվությամբ և արժանացան մասնակից բազմաթիվ ուսուցիչների բարձր գնահատականին։