2017 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 20-ը հայտարարել է Մեղուների համաշխարհային օր։

Հենց այդ օրը Դիլիջանի կենտրոնական դպրոցի աշակերտները ամփոփեցին «Մեղու» նախագիծը, որն իրականացվեց շուրջ մեկ կիսամյակ և որի մասնակիցը դարձան դպրոցի բոլոր դասարանների աշակերտներն ու ուսուցիչները։
Սինթեզելով տարբեր ոլորտներից ստացված բացահայտումները՝ «Մեղու» նախագիծը նպատակ ուներ բացահայտել և կարևորել մեղուների մեծ ազդեցությունը մարդկային հասարակության վրա։
Նախագծի ընթացքում դպրոցի աշակերտներն ունեցան հնարավորություն՝ կարդալու, ուսումնասիրելու տարբեր նյութեր և աղբյուրներ, ինչպես նաև հանդիպումներ ունենալու Հայաստանի տարբեր տարածաշրջաններում ապրող մեղվապահների հետ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed