Դիլիջանի կենտրոնական դպրոցի տարրական և միջին բաղադրիչների 2022-23 ուսումնական տարվա ընդունող հանձնաժողովը /ԸՀ/ բաղկացած է 9 (ինը) անդամից` ձայնի իրավունքով: Ընդունող հանձնաժողովի կազմը հաստատում է «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը /ՀԽ/: ԸՀ անդամներ կարող են լինել ինչպես ՀԽ-ի, «Այբ» ակումբի, «Այբ» դպրոցի տնօրենության, այնպես էլ Դպրոցի ակադեմիական խորհրդի անդամները (ներառյալ` տնօրենության ներկայացուցիչ):
ԸՀ-ն հաստատում է տարրական դպրոցի երեխաների ընդունելությանը մասնակից մասնագետների ցանկը, վարում է զրույցներ դիմորդների ծնողների հետ, հաստատում է դպրոց ընդունված աշակերտների ցուցակը:
ԸՀ գործունեության տևողությունը` 2022 թ. մայիսի 20-ից 2023 թ. մայիսի 20-ը: