Ընդունող հանձնաժողով

  1. Home
  2. Ընդունող հանձնաժողով

Դիլիջանի կենտրոնական դպրոցի տարրական և միջին բաղադրիչների 2021-22 ուսումնական տարվա ընդունող հանձնաժողովը /ԸՀ/ բաղկացած է 9 (ինը) անդամից` ձայնի իրավունքով: Ընդունող հանձնաժողովի կազմը հաստատում է «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը /ՀԽ/: ԸՀ անդամներ կարող են լինել ինչպես ՀԽ-ի, «Այբ» ակումբի, «Այբ» դպրոցի տնօրենության, այնպես էլ Դպրոցի ակադեմիական խորհրդի անդամները (ներառյալ` տնօրենության ներկայացուցիչ):

ԸՀ-ն հաստատում է տարրական դպրոցի երեխաների ընդունելությանը մասնակից մասնագետների ցանկը, վարում է զրույցներ դիմորդների ծնողների հետ, հաստատում է դպրոց ընդունված աշակերտների ցուցակը:

ԸՀ գործունեության տևողությունը` 2021 թ. մայիսի 20-ից 2022 թ. մայիսի 20-ը:

Աստղիկ Ավետիսյան

Դիլիջանի կենտրոնական դպրոցի ՄԽ նախագահ, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ

Արամ Մեհրաբյան

«Փրինթինֆո» ՀՁ ՍՊԸ-ի տնօրեն,
2016-2018 թթ․ Դիլիջանի կենտրոնական դպրոցի տնօրեն

Արամ Փախչանյան

«Այբ» կրթական հիմնադրամի նախագահ, ABBYY ընկերության փոխնախագահ

Դավիթ Սահակյան

«Այբ» դպրոցի տնօրեն

Լիլիա Խաչատրյան

Դիլիջանի կենտրոնական դպրոցի փոխտնօրեն

Նաիրա Դալուզյան

Դիլիջանի կենտրոնական դպրոցի գործադիր տնօրեն

Սոնա Կոշեցյան

«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն

Հասմիկ Ղահրամանյան

ՀՀ ԿԲ, Խորհրդի անդամ

Վահագն Գրիգորյան

ՀՀ ԿԲ, Նախագահի խորհրդական, Դիլիջանի կենտրոնական դպրոցի ծնող

Menu