2021-2022 ուստարվա ընթացքը ԴԿԴ-ում հագեցած է ուսուցչական հանդիպումներով և վերապատրաստումներով։

Ապրիլի վերջին կազմակերպվեց մանկավարժական ժամանակակից մոտեցումներին համապատասխանող ևս մեկ սեմինար, որը վարեց Շողիկ Քեոշկերյանը։ «Համատեղ դասավանդում» թեմայի շուրջ ուսուցիչները ծանոթացան երկու կամ ավելի մանկավարժների կողմից ընդհանուր տարածքում հավասար պատասխանատվությամբ իրականացվող ուսուցման պլանավորմանը, աջակցող, զուգահեռ, թիմային և այլընտրանքային մոդելներով դասերի մատուցման և գնահատման մեթոդներին։ Դասավանդման արդյունքում ուսուցիչների նպատակն է արդյունավետ ուղիներով կարողանալ բավարարել սովորողների բազմազան կարիքները: Ընդ որում՝ համատեղ դասավանդման գերագույն նպատակն է համատեղել և ընդլայնել յուրաքանչյուր մասնագետի փորձագիտությունը՝ ի շահ բոլոր սովորողների և պլանավորել ու ստեղծել հատուկ մշակված ներառման մշակույթ դասարանում և դպրոցական համայնքում։

Սեմինարի ավարտին մասնակիցները ամփոփեցին այն գաղափարները, որոնք առաջ են տանելու համատեղ դասավանդման իրականացումը, կարևորեցին համատեղ դասավանդման անհրաժեշտությունը ՀՀ-ի կրթական հաստատություններում և մեր դպրոցում, ինչպես նաև գործնականում փորձարկեցին համատեղ դասավանդման մոդելներից մի քանիսը:

Սեմինարն ընթացավ կառուցողական քննարկման միջավայրում և լի էր աշխույժ և հիշարժան դրվագներով։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed