Մհեր Ղազարյանը նկարիչ է, ով ապրում է գույների աշխարհում, ստեղծում է ինքնատիպ կտավներ, միաժամանակ «Կերպարվեստ» և «Տեխնոլոգիա» առարկաները դասավանդում Դիլիջանի կենտրոնական դպրոցում։

Նա դասերի ընթացքում աշակերտներին ծանոթացնում է կերպարվեստի ուղղություններին ու տեսակներին, հանրահայտ նկարիչների ոճերին, սովորեցնում ճանաչել, զգալ ու պատկերել գեղեցիկը։Նրա ուղղորդմամբ երեխաներն իրենց առաջին հաստատուն քայլերն են անում կերպարվեստում, ստեղծում են բազմազան նկարներ՝ լի հետաքրքիր ու ինքնատիպ պատկերներով՝ օգտագործելով իրենց մտքի թռիչքը, վառ երևակայությունը և առաջնորդվելով իրենց ուսուցչի խորհուրդներով։

Մհեր Ղազարյանին հաջողվում է իր աշակերտների մեջ հետաքրքրություն առաջացնել դեպի արվեստն ու տիրապետել այդ արվեստը պատկերելու հնարներին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed