Նախագծային աշխատանք

Դիլիջանի կենտրոնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները՝ ուսուցիչ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ, բացահայտեցին Ուրարտական և Հին Եգիպտոսի քաղաքակրթությունները։
Նախագծի նպատակն էր դիդակտիկ նյութերի միջոցով պատկերել նշված քաղաքակրթությունները, զուգահեռներ տանել այսօրվա հետ, դառնալ այդ քաղաքակրթությունների կրողն ու փոխանցողը հաջորդ սերունդներին։

Աշխատանքը  լուծում էր  մի քանի խնդիրներ

1.Համագործակցային մեթոդով դասարանում սերմանել ընկերասիրություն, միմյանց փոխօգնելու հմտություններ։
2.Վիզուալ պատկերել այն ամենը ինչ սովորում են տեքստերի միջոցով։
3.Կոտրել այն կարծրատիպը, թե պատմություն առարկան հիմնված է հիշողության հիման վրա։
4. Հետաքրքիր ու բազմաբովանդակ դարձնել պատմության դասավանդումը, բարձրացնել մոտիվացիան ու սերը առարկայի նկատմամբ։
5. Յուրացրած նյութը կարողանալ պատկերացնել ու տեղադրել աշխարհագրական ճիշտ այն վայրում որտեղ, որ եղել է, կամ կա մինչ այսօր։
6.Փորձել հոգատարություն սերմանել հին աշխարհի քաղաքակրթությունների նկատմամբ ու դարձնել այդ քաղաքակրթության կրողը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed

Menu