Սկիզբ առնող ուղի, որ ձգվում է մի ամբողջ կյանք...

Տարեվերջին Դիլիջանի կենտրոնական դպրոցը նշեց  իր հիմնադրման տասնամյակը։ Միջոցատմանը  ներկա էին  հյուրեր, տարբեր տարիների շրջանավարտներ  և հոգաբարձուների խորհրդի անդամներ: Մթնոլորտը լի էր կարոտով, ընկերական հանդիպման ակնկալիքով  և տասը տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումների հպարտության  զգացումով:

Միջոցառումը դպրոցի տասը տարիներ անցած ճանապարհի վերհուշ_ցուցադրությունն էր, որով ընդգծվում էր նրա աճը և ունեցած դրական ազդեցությունը առհասարակ համայնքի վրա: Տարբեր տարիների   շրջանավարտներ վերամիավորվեցին՝ կիսվելով դպրոցից հեռանալուց ի վեր իրենց  փորձառության և ձեռքբերումների մասին պատմություններով:Հոգաբարձուների խորհրդի նվիրյալ անդամների դերը ևս վճռորոշ  է դպրոցը դեպի հաջողություն տանելու գործում։  Նրանց ներկայությունը այս տոնակատարությանը կրկին վկայում է նվիրումը հաստատության երկարաժամկետ տեսլականին և ապագա սերունդների համար ամուր հիմքեր պահպանելու կարևորությունը:

10-ամյա միջոցառումն ավարտվեց  երախտագիտության արտահայտություններով։ Հանդիպումը հիշեցրեց կրթության կարևորության մասին ընդգծելով հանձնառությունը՝ ձևավորել լիարժեք անհատներ:

Մինչ Դիլիջանի կենտրոնական դպրոցը շարժվում է դեպի հաջորդ տասնամյակ, 10-ամյա միջոցառումը վկայում է  մնայուն ժառանգության և  համայնքի պարտավորության մասին՝ շարունակելու ձգտել կրթության որակի գերազանցության։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ.հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed

Menu