Դիլիջանի կենտրոնական դպրոցը հանդիսանում է «Այբ» համակարգի դպրոց:
«Այբ»-ն ամբողջական կրթության միջավայր է: Համադրելով համաշխարհային կրթության առաջատար ձեռքբերումները և հայ դպրության լավագույն ավանդները, առաջնորդվելով լավագույնը վերցնելու սկզբունքով` մենք հնարավորություն ենք ընձեռում աշակերտներին՝ լիարժեքորեն իրագործելու սեփական ներուժը և մրցունակ լինելու համաշխարհային կրթական դաշտում:
Ամբողջական կրթություն
«ԴԿԴ»-ի աշակերտի նկարագրի 8 սկզբունքները
Զատկին նվիրված միջոցառումԱյս տարի Զատիկի տոնը Դիլիջանի կենտրոնական դպրոցի կրտսեր դպրոցում իսկապես յուրահատուկ էր։ Յուրաքանչյուր դասարան նախօրոք պատրաստվել էր տոնին՝ յուրովի մոտենալով Զատկի խորհրդին։ Երեխաները սովորել էին հետաքրքիր պատմություններ Զատկի…
Վիկտորինա 64
Ապրիլի 30-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ շախմատային յուրահատուկ կրթական իրադարձություն՝ «Վիկտորինա 64» խորագրով, որը կազմակերպել էր դպրոցի շախմատի ուսուցիչ Վահրամ Փամբուխչյանը։ Այս հանդիպման ժամանակ վեցերորդ դասարանցիները բաց դասի ձևաչափով…
Լուսաբացի ճամփորդները
Դիլիջանի կենտրոնական դպրոցի առաջին դասարանցիներն ապրիլի 27-ին ներկայացրին իրենց տարեվերջյան ելույթը՝ «Լուսաբացի ճամփորդները» ներկայացմամբ։ Փոքրիկները բեմ էին բարձրացել մեծ ոգևորությամբ ու զարմանալի ինքնավստահությամբ՝ ցուցադրելով այն ամենը, ինչ սովորել էին իրենց դպրոցական առաջին…
«Ծիլ» թատերական փառատոն
Ապրիլի 25-ին և 26-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցի նախաձեռնությամբ կայացավ արդեն ավանդույթ դարձած «Ծիլ» թատերական ամենամյա փառատոնը։ Այս տարի «Ծիլ»-ը նշում էր իր հոբելյանական հինգերորդ տարին։ Փառատոնին հայտնի և սիրված ստեղծագործությունների թատերական…
«Մասլենիցա» տոնը ԴԿԴ-ում
Ռուսական ավանդական «Մասլենիցա» տոնը այս տարի նշեցին 5-րդ դասարանցիները, ովքեր մեծ սիրով ու հետաքրքրությամբ ներկայացրեցին տոնի պատմությունն ու ավանդույթները։ Ինչպե՞ս էին մարդիկ տարիներ առաջ ուղեկցում ձմեռը և դիմավորում գարունը, ի՞նչ…
Տաղանդ շոու
Մարտի 20-ին տեղի ունեցավ ավանդույթ դարձած «Տաղանդ շոու 2025»-ը, որի կազմակերպման ողջ պատասխանատվությունը վերապահված էր իններորդ դասարանցիներին։ Մասնակիցները հիացրեցին հանդիսատեսին իրենց երաժշտական կատարումներով և բեմական համարներով։ Փոքրիկ նկարիչները ներկայացրին իրենց լավագույն աշխատանքները՝…
Հայ դասական երաժշտության ամիս
Փետրվարը Դիլիջանի կենտրոնական դպրոցում հայտարարված էր որպես հայ դասական երաժշտության ամիս։ Ամսվա ընթացքում իրականացվեցին տարատեսակ նախաձեռնություններ, որոնք հնարավորություն տվեցին աշակերտներին՝ ճանաչելու հայ մեծ կոմպոզիտորներին և նրանց ստեղծագործությունները։ Ամիսն ամփոփվեց հայ դասական…
Կարլ Պոպեր ձևաչափով բանավեճ
Մարտի 12-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ Կարլ Պոպեր ձևաչափով բանավեճ Դիլիջան համայնքի դպրոցների աշակերտների մասնակցությամբ։ Բանավեճը կազմակերպվում է երրորդ տարին անընդմեջ՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցի պատմության ուսուցչի նախաձեռնությամբ։ Հաղարծնի և…
Պարահանդեսի հրավեր
Երկրորդ դասարանցիները ներկայացրին իրենց նախագծի վերջնարդյունքը՝ աշնան մոտիվներով, կոմիտասյան շնչով, երգով, պարով, սիրով…
Հանդիպում Հրաչ Մարտիրոսյանի հետ
Սեպտեմբերի 30-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցը հյուրընկալեց լեզվաբան-համեմատաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, Լեյդենի համալսարանի գիտաշխատող Հրաչ Մարտիրոսյանին, ով հանդես եկավ «Հայոց լեզվի ակունքները. հայոց լեզվի և մշակույթի պատմության հիմնահարցեր» թեմայով դասախոսությամբ։ Բանախոսը…
2023-24 ուստարում իրականացված հանդիպում-զրույցներ
Հայտնի մարդկանց հետ հանդիպում-զրույցները կրթության և դաստիարակության կարևորագույն բաղադրիչ են։ Այս հանդիպումները անուղղակի կրթության, աշակերտների մոտ մոտիվացիայի բարձրացման, հետաքրքրությունների շրջանակը մեծացնելու լավագույն միջոցներից են։ 2023-24 ուստարում իրականացվել է 6 նման…
2000
դպրոցի հիմնում
1
շրջանվարտների սերունդ
1
2023-2024 ուստարվա աշակերտներ
1
ուսուցիչ
Իմ երազանքի քաղաքը
Վեցերորդ դասարանցիները մաթեմատիկա առարկայից իրականացրեցին «Իմ երազանքի քաղաքը» նախագիծը։ Կրթական ծրագրում այս նախագիծն առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ զարգացնում է միջառարկայական կապերը՝ համատեղելով մաթեմատիկան (կոորդինատներ), գրականությունը (լեգենդ), արվեստը (նկարազարդումներ) և…
Կոտորակները մեր շուրջը
«Կոտորակները մեր շուրջը» նախագիծը 5-րդ դասարանում իրականացվեց երեք հիմնական ուղղություններով՝ խոհանոցային, առևտրի և վերանորոգման շրջանակում, որտեղ աշակերտները հաջողությամբ բացահայտեցին կոտորակների գործնական կիրառությունները կենցաղային իրավիճակներում։ Խոհանոցային խումբը կարողացավ բաղադրատոմսերի միջոցով կիրառել…
Դարձվածքները խոսքի համեմունքն են․․․
6-րդ դասարանցիների «Դարձվածքներ» եռալեզու նախագծի ներկայացումը տպավորիչ էր և ուսուցանող: Երեխաները պատրաստել էին քարտեր՝ գեղեցիկ նկարազարդումներով։ Քարտերի վրա գրել էին նաև ցանկից ընտրված դարձվածքների իմաստները և բացատրությունները՝ երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։…
Նախագծային աշխատանք հինգերորդ դասարանի կողմից
Ջերմությամբ և հոգատարությամբ լի նախագծային աշխատանք հինգերորդ դասարանի կողմից։ Ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է որպես Ավետման և մայրության ու գեղեցկության տոն։ Հինգերորդ դասարանի աշակերտները, ի նշան գնահատանքի և մեծարման, Ֆաբ Լաբ-ում նախագծեցին, պատրաստեցին և…
Օրգան-համակարգեր նախագիծ
Օրգան-համակարգերի նախագծի ներկայացումը տպավորիչ էր՝ հարստացված գեղեցիկ պաստառներով, մանրամասն նկարազարդումներով զարդարված գոգնոցներով և համապարփակ տեղեկատվական պատկերներով, որոնք օգնեցին հստակ ցուցադրել յուրաքանչյուր համակարգի կառուցվածքային և ֆունկցիոնալ առանձնահատկությունները:
Հին Հունաստանի նշանավոր կոթողները՝ յոթերորդ դասարանցիների ձեռքերով
ԴԿԴ յոթերորդ դասարանցիները պատմության նախագծային աշխատանքի շրջանակում ստեղծել են Հին Հունաստանի նշանավոր կոթողների մոդելները՝ ուսումնասիրելով դրանց պատմական և ճարտարապետական առանձնահատկությունները։ Աշակերտները ոչ միայն մանրամասն ուսումնասիրել են այս կառույցների պատմությունը, այլև իրենց ձեռքերով…
«Անտառ» նախագիծ՝ բնության և գրականության կապը
7-րդ դասարանի աշակերտների համար «Անտառ» նախագիծը հետաքրքիր մտահղացումների և ստեղծագործական նոր թռիչքների առիթ հանդիսացավ։ Նախագծի նպատակը բնության գեղեցկությունը գրականության միջոցով ընկալելն ու արտահայտելն էր։ Նախագիծը իրականացվեց միաժամանակ երեք լեզուներով՝ հայերեն,…
9-րդ դասարանի աշակերտների աշխատանքները
Գեղեցիկի էության և մեր կյանքում դրա դերի վերաբերյալ մտորումների խթանման նպատակով՝ 9-րդ դասարանի աշակերտները անգլերենի դասընթացի շրջանակում ընթերցեցին Ռալֆ Ուոլդո Էմերսոնի «Գեղեցկություն» աշխատությունը «Բնություն» էսսեից։ Ընթերցելուց և քննարկելուց հետո աշակերտները…
«Նախնադարը անտառում» նախագիծ
7-րդ դասարանցիները «Հայոց պատմություն» առարկայից իրականացնում են «Նախնադարը անտառում» թեմայով նախագիծ։ Նախագծի շրջանակում երեխաները ուսումնասիրում են, թե ինչպես է գործիքներ պատրաստելու միջոցով զարգացել մարդկային միտքը նախնադարից մինչև հին դարեր։ Նախագծի…
Շախմատային մենամարտ
Մայիսի 7-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ շախմատային մեծ մենամարտ, որին մասնակցեց շուրջ 40 աշակերտ։ Հինգերորդ դասարանի աշակերտները մարտահրավեր նետեցին վեցերորդցիներին։ Շախմատային խմբակի կրտսեր սաները սիրով միացան պայքարին։ Շնորհակալություն ենք…
Հանդիպում-զրույց Արամ Մեհրաբյանի հետ
Դիլիջանի ավագ դպրոցի տասներորդ դասարանի աշակերտները «Ոսկե հատում» նախագծի շրջանակում հանդիպում-զրույց ունեցան Դիլիջանի կենտրոնական դպրոցի տնօրեն Արամ Մեհրաբյանի հետ։ Այս հանդիպումը աշակերտներին հնարավորություն տվեց անմիջականորեն ծանոթանալ ստեղծագործական գործընթացին և ոգեշնչվել…
Նախագծերի շնորհանդես
Դիլիջանի կենտրոնական դպրոցը սիրով հրավիրում է մասնակցել արդեն ավանդույթ դարձած «Նախագծերի շնորհանդես» միջոցառմանը, որն այս տարի կրում է «Գիտելիքից դեպի ստեղծագործություն» խորագիրը։ Շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 16-ին, ժամը՝ 15:00-ին, Դիլիջանի…
Ինտելեկտուալ խաղ-մրցույթ
Ապրիլի 12-ին «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը կազմակերպեց ինտելեկտուալ խաղ-մրցույթ մեր համայնքի աշակերտների, ուսուցիչների և ծնողների համար։ Միջոցառումը նպատակ ուներ խթանել թիմային համագործակցությունը, զարգացնել վերլուծական մտածողությունը և ձևավորել սերունդների փոխըմբռնման ու…
Լաբբոքսը Ալավերդու թիվ 10 հիմնական դպրոցում
Ապրիլի 14-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները «Լաբբոքս» ծրագրի շրջանակում այցելեցին Ալավերդու թիվ 10 հիմնական դպրոց։ Այցին մասնակցում էին նաև Կաճաճկուտի, Օձունի թիվ 2, Ձորագյուղի և Նեղոց գյուղի դպրոցների…
Մանկավարժական մտքի փառատոն
Իջևանի համար 5 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Մանկավարժական մտքի փառատոն» միջոցառումը, որն իրականացվում է «Գլոբալ Բրիջ Դպրոց»-ի նախաձեռնությամբ։ Միջոցառմանը ակտիվ մասնակցություն ունեցավ նաև Դիլիջանի կենտրոնական դպրոցը՝ ներկայացնելով տարվա ընթացքում իրականացված…
Սպորտլանդիա
Ապրիլի 11-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցի աշակերտներն այցելեցին Դիլիջանի միջազգային դպրոց՝ մասնակցելու երկու դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների նախաձեռնությամբ կազմակերպված սպորտլանդիային։ Խաղն անցավ ջերմ մթնոլորտում՝ փոխադարձ հարգանքի, խանդավառության և թիմային ոգու ուղեկցությամբ։ Այն լի էր…
ԴիջիԿոդ 2025
Ապրիլի 12-ին կայացավ «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 10-րդ մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը: Արդեն 10-րդ տարին անցկացվող այս մրցույթի նպատակն է խրախուսել և զարգացնել աշակերտների ալգորիթմական մտածողությունը: «ԴիջիԿոդ»-ը դարձել է նաև արդյունավետ…
Այցելություն Վանաձորի Տարեցների տուն
Դիլիջանի կենտրոնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները դասղեկ Աստղիկ Գուլանյանի նախաձեռնությամբ այցելեցին Վանաձորի Տարեցների տուն։ Անհնար է փոխանցել, թե որքան ջերմ ու հուզիչ էր շփումը երկու սերունդների միջև։ Տատիկ-պապիկները կիսվեցին իրենց…
“Literature and Language Challenge” վիկտորինա
Մարտի 6-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ “Literature and Language Challenge” խորագրով վիկտորինան՝ անգլերեն լեզվից։ Մրցույթին մասնակցեցին 6-8-րդ դասարանների աշակերտները՝ իրենց գիտելիքները փորձարկելով անգլերեն գրականության, դարձվածքների, քերականության և բառապաշարի վերաբերյալ հետաքրքիր…
«Հաջորդը՝ հիմա. Միավորվել, Ուսանել, Հզորանալ» համաժողով
Նոյեմբերի 17-ին ՀՀ ԿԲ Դիլիջանի Ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվեց «Հաջորդը՝ հիմա. Միավորվել, Ուսանել, Հզորանալ» համաժողովը: Համաժողովին ներկա էին նաև Դիլիջանի կենտրոնական դպրոցի ուսուցիչներ և աշակերտներ, ովքեր ներկայացրեցին Ֆաբ Լաբ Հայաստան հիմնադրամի…
ԴԿԴ համայնքին են միացել արցախցի 16 աշակերտ
Սիրով տեղեկացնում ենք, որ Դիլիջանի կենտրոնական դպրոցի համայնքին են միացել արցախցի 16 աշակերտ։Մի քանի օրվա ընթացքում արդեն նկատելի է փոխադարձ ջերմ ու պատրաստակամ մթնոլորտը։ Շնորհավորում ենք բոլորին և մաղթում հաջող…
Մեր դպրոցի սաների հաջողությունները
Ուրախությամբ կիսվում ենք մեր դպրոցի սաների հաջողությամբ 9-րդ դասարանի աշակերտներ Արևիկ Բաբայանը, Մանե Մանթաշյանը, Լարիսա Դավթյանը, Սուսաննա Ղազարյանը, Վիկտորիա Անդրիասյանը և Մարիամ Հովսեփյանը մասնակցել են «Robot Design Challenge» միջազգային մրցույթին,…
Մաթեմատիկայի օլիմպիադայի մարզային փուլ։
Դիլիջանի կենտրոնական դպրոցի 4 աշակերտ անցել է մաթեմատիկայի օլիմպիադայի մարզային փուլ։Նրանք են ՝ 6-րդ դասարանի աշակերտ Արթուր Դավթյանը, 7-րդ դասարանի աշակերտ Արեն Պապյանը, 8-րդ դասարանի աշակերտ Արսեն Մելքոնյանը և 9-րդ…
Հանդիպում-զրույց հոգաբարձուների խորհրդի անդամների հետ։
«Առաջնահերթորեն ի՞նչ պետք է սովորի մերօրյա երեխան դպրոցում»։ Հունվարի 20-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում-զրույց հոգաբարձուների խորհրդի անդամների հետ։ Հանդիպման թեման էր․ «Առաջնահերթորեն ի՞նչ պետք է սովորի մերօրյա երեխան…
«Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամ
Նոյեմբերի 25-ին մեր դպրոց էին այցելել «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի անդամները։ Այցի նպատակն էր ներկայացնել թափոնների վերամշակման ուղիները։Թափոնների հետ կապված խնդիրները միշտ գոյություն են ունեցել, սակայն այսօր այդ խնդիրները ավելի արդիական…
«Koreez 2022» կրթական շարժում
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ իններորդ դասարանի աշակերտուհի Հարությունյան Գայանեն և դպրոցի շրջանավարտ Ռոբերտ Բեգլարյանը սույն թվականի սեպտեմբերի 25-ին մասնակցեցին «Կարեն Դեմիրճյանի անվան» մարզահամերգային համալիրում կայացած «Koreez 2022» կրթական շարժման ամփոփիչ…
Համատեղ դասավանդման սեմինար
2021-2022 ուստարվա ընթացքը ԴԿԴ-ում հագեցած է ուսուցչական հանդիպումներով և վերապատրաստումներով։Ապրիլի վերջին կազմակերպվեց մանկավարժական ժամանակակից մոտեցումներին համապատասխանող ևս մեկ սեմինար, որը վարեց Շողիկ Քեոշկերյանը։ «Համատեղ դասավանդում» թեմայի շուրջ ուսուցիչները ծանոթացան երկու…
LABBOX շարժական լաբորատորիան Հաղարծին գյուղում
LABBOX շարժական լաբորատորիան Հաղարծին գյուղումLABBOX ծրագիրն այս անգամ համախմբել էր Տավուշի մարզի շուրջ 100 աշակերտի: Դիլիջանի կենտրոնական դպրոցը շարունակում է իր առաքելությունը՝ տարածել լավագույն կրթական փորձն ու մշակույթը: ԼABBOX ծրագրի…
ԿԻՍԱՄՅԱԿԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ
ԿԻՍԱՄՅԱԿԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸՄենք սկսում ենք շարք, որտեղ կներկայացնենք Դիլիջանի կենտրոնական դպրոցի 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի նորությունները, հաջողությունները, ծրագրերը և ոչ միայն: Ներկայացնենք մեր դպրոցի ձեռքբերումները: Դիլիջանի կենտրոնական դպրոցի համար հատոկ նշանակություն…
Գարիկ Թովմասյան
Գարիկ Թովմասյանը Դիլիջանի կենտրոնական դպրոցում շուրջ տասը տարի լողի դասեր է տալիս։ Լողն այն սպորտաձևերից է, որն անմիջականորեն առնչվում է…
Մհեր Ղազարյան
Մհեր Ղազարյանը նկարիչ է, ով ապրում է գույների աշխարհում, ստեղծում է ինքնատիպ կտավներ, միաժամանակ «Կերպարվեստ» և «Տեխնոլոգիա» առարկաները դասավանդում Դիլիջանի…
Վահրամ Փամբուխչյան
Շախմատ․ այն էությամբ արվեստ է, խորությամբ՝ գիտություն,—համոզված ասում է Վահրամ Փամբուխչյանը, ում Դիլիջանի կենտրոնական դպրոցի երեխաները սիրով ասում են՝ «մեր…
Աննա Ղազարյան
Կարևորելով ճիշտ կեցվածքն ու առողջ ապրելակերպը և համարելով դրանք երեխայի ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ նախապայմաններ՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցում 1-ին և…
Դավիթ Հովհաննիսյան
Ինֆորմատիկա, ՏՀՏ, Ռոբոտաշինություն․ այս 3 առարկաները Դիլիջանի կենտրոնական դպրոցում դասավանդում է ընկեր Դավիթը, ում աշակերտներով շրջապատված կարող ենք տեսնել և՛…